×


Անժելա Սարաֆյանն Ադրիան Մարտինեսի հետ՝ նոր ֆիլմում

Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնել է նոր ֆիլմում նկարահանվելու մասին: Նա Ինստագրամի իր էջում նկարահանման հրապարակում արված կադրերով է կիսվել, որոնցում մայրանալ պատրաստվող հարսնացուի կերպարում է:

Սարաֆյանի խաղընկերների թվում է ամերիկացի դերասան Ադրիան Մարտինեսը, որը հայտնի է «Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը» եւ «Ֆոկուս» ֆիլմերից:


«Ամենաքաղցր մարդիկ, ամենահաճելի ֆիլմը: Շուտով»,- գրել է դերասանուհին եւ օգտագործել  #knockedup հեշթեգը:


40-ամյա Անժելա Սարաֆյանն առավել հայտնի է դարձել «Վայրի արեւմուտքի աշխարհը» սերիալի շնորհիվ: Հայաստանում նա վերջին անգամ նկարահանվել է 2012 թվականին՝ Գոռ Կիրակոսյանի «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմում:

Կարդալ ավելին

Quality Sign BW