×


Հրաչ Քեշիշյանի որդու հարսանիքը՝ հայտնի հյուրերով, Հայկոյի երգերով եւ տպավորիչ պարերով

Երեւանում երեկ տեղի է ունեցել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի որդու՝ Վահեի եւ Սուսաննայի հարսանիքը:


Խնջույքին մասնակցել են Նառան, Անիտա Հախվերդյանը, Սիրուշոն, Արա Թորոսյանը, Արսեն Սաֆարյանը, Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Ներսես Ավետիսյանը, Արամեն եւ Աննա Թովմասյանը, Իվետա Մուկուչյանը, Էրիկը, Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը, Արտակ Ալեքսանյանը եւ ուրիշներ: Նրանցից շատերը նաեւ ելույթ են ունեցել:


Նորապսակները պարել են Հայկոյի «Սիրում եմ» երգի ներքո: Սուսաննան պարուհի է եւ հանդես է գալիս «Բարեկամություն» համույթում, նրա գործընկերները գեղեցիկ կատարում են նվիրել զույգին: Տարբերվող է եղել նաեւ հարսի պարը:


Վահեն եւ Սուսաննան իրենց ամուսնությունը պետականորեն գրանցել են այս տարվա ապրիլին:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW