×


Օլիվիա Կալպոն իր հարսանիքին 3 զգեստ եւ թանկարժեք ականջօղեր է կրել

«Միսս Տիեզերք 2012» մրցույթի հաղթող, դերասանուհի Օլիվիա Կալպոն օրեր առաջ ամուսնացել է: 32-ամյա գեղեցկուհու եւ ամերիկյան ֆուտբոլի 28-ամյա խաղացող Քրիստիան Մաքքեֆրիի պսակադրությունը տեղի է ունեցել հունիսի 30-ին:


Օլիվիան արարողության ժամանակ 3 անգամ զգեստափոխվել է, առաջինը դասական ճերմակ զգեստ է, երկրորդով հարսնացուն եթերային տեսք ունի, իսկ որպես երրորդ հանդերձանք նա ընտրել է թափանցիկ կիսաշրջազգեստ եւ կորսետ: Տպավորիչ են եղել նրա՝ 15 կարատանոց De Beers-ի ադամանդե ականջօղերը:


Հարսանիքը տեղի է ունեցել Օլիվիայի հարազատ Ռոդ Այլենդ նահանգում, որն էլ նա ներկայացրել է «Միսս Ամերիկա» մրցույթում:


«Ամուսնությունն ինձ համար երդում է: Չէի ուզում, որ պսակադրությանս զգեստը որեւէ առումով սեքսուալություն արտահայտի: Այն պետք է լրացներ ինձ, ոչ թե ճնշեր»,- ասել է Կալպոն:

Կարդալ ավելին

Quality Sign BW