×


«Այդքան էլ հեշտ չէ հրաժեշտ տալ». Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է 25-ամյա մարզական կարիերան

Եվրոպայի չեմպիոն, արծաթե եւ կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը հայտնել է մարզական կարիերան ավարտելու իր որոշման մասին:

«Շնորհակալ եմ իմ հայ ազգին՝ կողքիս լինելու եւ ոգեւորելու համար։ 25 տարի լինել ծանրամարտում եւ հրաժեշտ տալ այդքան էլ հեշտ չէ, քանի որ ինձնով է սկսվել կանանց ծանրամարտը Հայաստանում։ 25 տարիների ընթացքում ունեցել եմ հաղթանակներ, պարտություններ եւ վնասվածքներ, բայց ինձ ուժ են տվել ընտանիքիս անդամները եւ հայ ազգը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Խուրշուդյանը:


Ավելի վաղ BRAVO.am-ի «Բացահայտում» շարքում նա խոստովանել էր, որ ոչ ոք չի պատկերացնում, թե որքան շատ դժվարությունների միջով են անցնում մարզիկները. «Մարդիկ չեն էլ կարող պատկերացնել, թե մեդալի հակառ կողմում ինչեր են թաքնված։ Ունենում ենք ամենաբարդ կոտրվածքներ ու ճողվածքներ, մկանաթելեր են պոկվում, քաշ ենք գցում եւ այդ ընթացքում հաց չենք ուտում: Այդքանից հետո շարունակում ենք պայքարել հարյուրավոր երկրների դեմ, որ մեր Հայաստանը պատվով ներկայացնենք եւ մեդալ նվաճենք»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW