Դերասանուհի Մարգո Ռոբին եւ պրոդյուսեր Թոմ Էքերլին սպասում են իրենց առաջնեկին: Պապարացիները դերասանուհուն լուսանկարել են Իտալիայի Կոմո լճի շրջակայքում, իսկ հետո People-ն է վստահությամբ հայտնել, որ նա հղի է:
Զույգը պաշտոնապես որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել: Մարգոն եւ Թոմը չեն սիրում ցուցադրել իրենց անձնական կյանքը, հարսանիքն էլ 2016 թվականին Ավստրալիայում կազմակերպել են խիստ գաղտնիության պայմաններում: Համացանցում հարսանեկան ընդամենը մի քանի լուսանկար է հայտնվել. զույգը հրաժարվել է կադրերը վաճառել որեւէ պարբերականի, թեեւ առաջարկներ շատ են եղել:
Նրանք ծանոթացել են 2013 թվականին՝ «Ֆրանսիական սյուիտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ. Ռոբին խաղում էր, իսկ Էքերլին ռեժիսորի երրորդ օգնականն էր:
Հարսանիքից հետո հարցազրույցներից մեկում Ռոբին նշել էր, որ չեն շտապում երեխաներ ունենալ եւ ավելի շատ կենտրոնացած են կարիերայի վրա. «Անկեղծ կլինեմ՝ դեռ պատրաստ չեմ մայր դառնալ: Ավելի լավ է գիտակցել այդ ամենն ու չշտապել, քան փորձել արդարացնել ինչ-որ մեկի սպասելիքները: Առավելագույնը կարող եմ ընտանի կենդանի խնամել»,- խոստովանել էր նա:


×
2,098






