HONOR 200 Lite-ը՝ արտադրողի նոր մոդելային շարքի «կրտսեր» ներկայացուցիչն արդեն առկա է Հայաստանում։
HONOR ընկերությունը վերջերս ներկայացրեց իր «երկուհարյուրերորդ» սերիայի սմարթֆոնների նոր մոդելային շարքը։ Որպես կանոն, այս շարքը համատեղում է մի քանի առաջատար առանձնահատկություններ, սակայն չի հասցնում հեռախոսի արժեքը առավելագույնի՝ թույլ տալով մատչելի գնով ստանալ իրոք յուրահատուկ լուծում։ Համաշխարհային նորամուտից քիչ ժամանակ անց մեր ձեռքն ընկավ թարմ շարքի ներկայացուցիչը՝ 200 Lite մոդելը։ Ավագ մոդելներից այն փոխառել է որոշ առանձնահատկություններ, օրինակ՝ դիմանկարային լուսանկարչության հետաքրքիր հնարավորությունները, տպավորիչ հզորությունը եւ մարտկոցի մեկ լիցքով աշխատանքի տեւողությունը, ինչպես նաեւ վառ, տեսողության համար բացարձակապես անվտանգ AMOLED էկրանը։ Սակայն, մենք հասկանում ենք, որ հնարավորինս մատչելի գին ապահովելու համար պետք է լինեն որոշակի փոխզիջումներ։ Հենց դրանք էլ կփնտրենք այս նկարագրության մեջ։
Բարակ, թեթեւ եւ հարմար
Այս երեք բառերն են, որ լավագույնս նկարագրում են HONOR 200 Lite-ի դիզայնը։ «Ընկերների» ֆոնին նորույթը հաճելիորեն զարմացնում է բարակ ուրվագծով (հաստությունը 7մմ-ից էլ քիչ է) եւ փոքր քաշով՝ ընդամենը 166գր։ Դրա շնորհիվ հեռախոսը հիանալի տեղավորվում է ձեռքում՝ չնայած մեծ դիսփլեյին։
Դիսփլեյի շուրջ առկա գրեթե անտեսանելի շրջանակները լրացուցիչ հարմարավետություն են հաղորդում, դրանց շնորհիվ հնարավոր է դարձել հավելյալ միլիմետրեր շահել՝ ինչպես լայնությամբ, այնպես էլ երկարությամբ։ Թվում է՝ մանրուք է, բայց այսպիսի մանրուքներից է կազմվում սմարթֆոնի մշտական օգտագործումից առաջացող հարմարավետության զգացողությունը։ HONOR 200 Lite-ը կրկին ցույց է տալիս, որ նախագծողները հստակ գիտեն, թե ինչպես ավելի էրգոնոմիկ դարձնել նույնիսկ մեծ անկյունագծով էկրան ունեցող սմարթֆոնները։
Ավանդաբար HONOR-ը առաջարկվում է ինչպես դասական երանգներով, այնպես էլ մեկ անսովոր գունային լուծմամբ։ Սովորականների շարքին կարելի է դասել սեւ ու կապույտ HONOR 200 Lite-երը։ Այդպիսիք մեկ անգամ չէ, որ տեսել եք ընկերության պորտֆոլիոյում։ Եթե կարճ՝ ստանում ենք փայլատ մակերեւույթ, որը հաճելի է շոշափել եւ դժվար է կեղտոտվում։
Պրակտի՞կ է։ Այն էլ ինչպե՛ս։ Սակայն իրական զարմանք է առաջացնում գույնի երրորդ տարբերակը՝ «օվկիանոսային երկնագույնը»։ Այն իսկապես երկնագույն է, բայց պատված է ոչ միատարր հորիզոնական գծերով։ Ինքը՝ արտադրողը, համեմատում է այս էֆեկտն աստղերի շողալու հետ, թեպետ մեզ այն հիշեցնում է ինչ-որ ազնվագույն թանկարժեք քարի կտրվածք։ Անսովոր է, բայց անպայման դուր կգա դիզայներական թարմ լուծումների սիրահարներին։
Էլ ի՞նչ։ Եթե խոսենք կառավարման տարրերի մասին, ապա այստեղ մեզ սպասում են HONOR-ի դասական լուծումները։ Ամեն բան ծանոթ է՝ իր տեղում։ Ահա աջից ձայնի կարգավորման ու հեռախոսն անջատելու/միացնելու կոճակն է՝ մատնահետքի ներկառուցված սկաներով։ Ձախից՝ երկու նանո ձեւաչափի SIM քարտերի բնիկը (հիշողության քարտի համար տեղ նախատեսված չէ)։
Հետնամասում ուշադրություն է գրավում լուսանկարչական սենսորների բլոկի տպավորիչ հարթակը։ Հիմնական կորպուսից այն բաժանված է մանր կողեզրային հատումով։ Դա, չգիտես ինչու, մեզ հիշեցրեց ձեռքի թանկ ժամացույցների վրա հանդիպող շրջանակ։
Դիսփլեյ՝ մեծ եւ հյութեղ
Չնայած «երկուհարյուրերորդ» սերիայում կրտսեր անդամի կարգավիճակին՝ HONOR 200 Lite-ի էկրանը բավական առաջադեմ է։ Սկսենք անկյունագծից, որն այստեղ հասնում է ոչ համեստ 6,7 դյույմի։ Ընդ որում, ինչպես արդեն նշել էինք, սմարթֆոնը չի թողնում խոշոր ու ծանր սարքի տպավորություն, այսինքն՝ առանձնանում է հարմարավետ կառավարմամբ, նույնիսկ նման անկյունագծի համար։
Հարցն, իհարկե, միայն անկյունագիծը չէ, այլ նաեւ AMOLED մատրիցան՝ դրան բնորոշ բոլոր առանձնահատկություններով, օրինակ՝ անվերջ սեւ երանգը։ 2412х1080 կետայնությունը ձեզ ոչ մի շանս չի թողնում տեսնել առանձին պիքսելներից բաղկացած անհարթություններ․ պատկերը հստակ է եւ հյութեղ։ Առավելագույն պայծառությունը հասնում է 2000 նիտի, այնպես որ, նույնիսկ վառ ամառային արեւի լույսի ներքո էկրանն ընթեռնելի է բառացիորեն առանց որեւէ ջանքի։
HONOR-ը մեծ ուշադրություն է դարձրել աչքերի պաշտպանությանը։ Սմարթֆոնն առանձնանում է տեսողության պաշտպանության մինչեւ 7 մակարդակով, որոնցից ամենակարեւորը 3240 Հց ԼԻՄ պայմաններում թարթման բացակայությունն է։ Ոչ բոլոր ֆլագմանները կարող են գլուխ գովել նման բնութագրով։
Կատարյալ լուծում դիմանկարներ ստանալու համար
HONOR 200 Lite-ը սարքավորված է չորս ցուցիչով։ Թվարկենք դրանք՝
- 108 Մպ հիմնական տեսախցիկ՝ f/1.75 դիաֆրագմայով,
- սուպերմակրո սենսոր՝ f/2.4 դիաֆրագմայով,
- խորության ցուցիչով լայնանկյուն տեսախցիկ՝ f/2.2 դիաֆրագմայով,
- 50 Մպ դիմային տեսախցիկ՝ բռնկիչով։
Սկզբում՝ մի քանի լուսանկար, որոնք ստացել ենք HONOR 200 Lite-ի հիմնական տեսախցիկով։
HONOR-ում հիմնական ուշադրությունը դարձրել են դիմանկարային լուսանկարահանմանը։ Եվ դա իզուր չէ։ Վերցնենք, օրինակ, հիմնական տեսախցիկը, որն առաջարկում է երեք ֆոկուսային տարածություն դիմանկարային լուսանկարահանման համար։ Ընդ որում, դրանցից ցանկացածը թույլ է տալիս ճիշտ փոխանցել մաշկի տեքստուրան, պահպանում է մանրուքներն, իսկ ֆոնը «լղոզվում» է կոկիկ ոճային բոկեի։
Սելֆիի համար նախատեսված դիմային տեսախցիկը նույնպես առաջնակարգ է։ Նախ, 50 Մպ բարձր կետայնությունն ապահովում է որոշակի պաշար, որպեսզի առանց մանրուքների կորստի հնարավոր լինի խաղալ ֆոկուսային տարածության հետ։ Համակարգը, ի դեպ, ավտոմատ անցում է կատարում լայնանկյուն ռեժիմի, եթե պատրաստվում եք խմբային լուսանկար անել։ Երկրորդը՝ կողքից ներկառուցված բռնկիչը երաշխավորում է, որ լուսանկարը «չի վառվի» պայծառ լույսի ներքո, եւ ապահովում է բարձր դետալիզացում մթության մեջ։ Սելֆիի օրինակը բերված է ստորեւ։
Բավարար մակարդակի արտադրողականություն
Տարբեր գնային կատեգորիաներում ներկայացվող սմարթֆոնների գլխավոր տարբերությունը, թերեւս, պրոցեսորն է։ Բնականաբար, HONOR 200-ը եւ HONOR 200 Pro-ն կստանան չափազանց բարձր արտադրողականությամբ չիպեր։ Սակայն պետք չէ մտածել, որ 200 Lite-ը անտեսվել է եւ մնացել դանդաղ պրոցեսորի հույսին։ Դա բնավ էլ այդպես չէ, քանի որ տեղական MediaTek Dimensity 6080-ը իրեն հիանալի դրսեւորեց որպես առօրյա լուծում։
Այստեղ ունենք ութ միջուկանի չիպ՝ երկու գերարտադրողական ու վեց էներգաարդյունավետ միջուկներով։ Կախված ծանրաբեռնվածության տեսակից՝ համակարգը աշխատեցնում է միայն այն կորիզները, որոնք անհրաժեշտ են կոնկրետ առաջադրանքն արագ կատարելու համար։
Հաճելիորեն զարմացրեց այն հանգամանքը, որ թեպետ HONOR 200 Lite-ը չի դիրքավորվում որպես գեյմերական սմարթֆոն, դրա արտադրողականությունը բավականացնում է խաղեր խաղալուն։ Մենք փորձարկեցինք մի քանի անվանում, ներառյալ այնպիսի տարածված խաղեր, ինչպիսիք են Call of Duty-ի բջջային տարբերակը, Asphalt 9 մրցարշավը եւ Mortal Kombat ֆայթինգը։ Անհնար է վատ բան ասել, հեռախոսն առանց էականորեն տաքանալու ու արտադրողականության անկումի (այսպես կոչված թրոթլինգի) դիմանում է կեսժամանոց խաղային սեսիաների։
Օպերատիվ հիշողության ծավալը 8 ԳԲ է՝ ստանդարտ այս դասի հեռախոսների համար։ Բացի այդ, համակարգը եւս 8 ԳԲ պատրաստ է տրամադրել արագ կուտակիչից։ Սա այն դեպքի համար, երբ կանոնավոր կերպով օգտվում եք մի քանի տասնյակ հավելվածներից։
Ի դեպ, կուտակիչի մասին. դրա ծավալն այստեղ կազմում է 256 ԳԲ, ինչն օպտիմալ ստանդարտ է ժամանակակից սմարթֆոնի համար։ Այս գիգաբայթերը կարելի է, իհարկե, սպառել, բայց նույնիսկ ակտիվ լուսա ու տեսանկարահանման պարագայում, դա կպահանջի մի քանի տարի։
Ի՞նչ ունենք արդյունքում
HONOR 200 Lite-ը բալանսավորված սմարթֆոն է։ Այն առաջարկում է ֆլագմանային մակարդակի բազում լուծումներ, սակայն մատչելի գնով, ինչին նպաստում են մի շարք փոխզիջումներ, օրինակ՝ ոչ ամենաբարձրակարգ պրոցեսորը։
HONOR 200 Lite-ի վաճառքները «Թիմ Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ», «Վեգա», «Զիգզագ», «ՎԼՎ», «Էլդորադո Արմենիա», «Վեստա» ցանցերում արդեն սկսվել են։ Սմարթֆոնի գինը եւ մանրամասներն այս հղումներում՝ Team Telecom. Ucom, Vega, ZigZag, VLV Centre, Eldorado, Vesta:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: