Հոլիվուդյան 62-ամյա գերաստղ Թոմ Քրուզը ֆանտաստիկ կերպով է հանդես եկել Օլիմպիական խաղերի փակման արարողությանը՝ բլոքբասթերային տրյուկ կատարելով։
Նա ցատկել է «Ստադ դե Ֆրանսի» գագաթից եւ վայրեջք կատարել մարզադաշտում։ Թոմը ընդունել է դրոշը Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասից եւ ոսկե մեդալակիր Սիմոնա Բայլսից։ Այնուհետ Թոմն իր մոտոցիկլով անցել է Փարիզի փողոցներով եւ նստել ինքնաթիռ Էյֆելյան աշտարակի մոտականքում:
Այնուհետեւ հեռուստադիտողների ուշադրությունը փոխվել է տեսահոլովակի վրա, որտեղ Քրուզը պարաշյուտով ցատկում է դեպի Լոս Անջելեսում գտնվող հայտնի հոլիվուդյան նշանը: Այնտեղ դերասանը փակցնում է հինգ տարբեր գույների օլիմպիական օղակներ «Hollywood» ֆիլմի երկու «O» տառերին։
«Շնորհակալությու՛ն, Փարիզ։ Այժմ գնում ենք Լոս Անջելես»,- գրել է աստղը։ Թոմ Քրուզի էպիկական տրյուկի մասին լուրերը շրջանառվում էին փակման արարողությունից առաջ։ Հայտնի է, որ արտիստն ինքն է դիմել Միջազգային օլիմպիական կոմիտեին շոուի առաջարկով։


×
1,758





