Մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանն ամուսնու՝ Արթուր Հովհաննիսյանի եւ երեխաների հետ այս օրերին հանգիստն է վայելում Հունաստանում, որտեղից գեղեցիկ լուսանկարներով ու պահերով է կիսվում:
«Պասիվ հանգիստը հաստատ մեր մասին չէ: Արկածներ սիրող ընտանիք դուրս եկանք»,- գրել է նա եւ կիսվել Էգեյան ծովում մոտորանավով զբոսանքի կադրերով:
Թովմասյանը նաեւ ցույց է տվել, թե ինչպես են զբոսնում հունական Կավալա քաղաքում ու միասին բացահայտում այն, ապա բոլորին ողջունել է Թասոս կզղուց:
«Հանգստի ընթացքում երեխաներին թույլատրվում է ամեն ինչ. կարելի է ուտել քաղցր, չիփսեր եւ, իհարկե, արագ պատրաստվող ուտելիքներ: Բայց այս ամենին շատ քիչ մնաց. երբ վերադառնում են Երեւան, մոռանում ենք ֆասթ ֆուդի եւ կոնֆետների մասին»,- ավելացրել է նա:


×
3,228





