Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված ֆիլմում նրան մարմնավորելու է Խորեն Լեւոնյանը: Նկարահանման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ պրեմիերան նախատեսված է 2025 թվականին:
«Genetic Production-ի կողմից նկարահանվող ֆիլմը բացառապես հիմնված է իրական դեպքերի վրա եւ ներկայացնում է իրական Վազգեն Սարգսյանին՝ մանկությունից մինչեւ մահը»,- Ֆեյսբուքում գրել է Սպարապետի զարմուհին՝ Նոնա Սարգսյանը:
Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն էլ նշել է, որ ֆիլմի ամբողջ թիմը ջանք ու եռանդ չի խնայում Սպարապետին վայել արդյունք ստանալու համար. «Ընտրված են լավագույն արտիստները, վստահ եմ՝ ֆիլմը շատ մեծ արձագանք կունենա»:
Посмотреть эту публикацию в Instagram
Դեռ հուլիսին Խորեն Լեւոնյանն Ինստագրամում լուսանկար էր հրապարակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայից:


×
8,352






