×


Մոդել Ռոզա Կիրակոսյանը մասնակցել է Valentino-ի ցուցադրությանը

Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակում երեկ տեղի է ունեցել Valentino նորաձեւության տան 2025 թվականի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը: Ապրանքանիշի ստեղծագործական նոր տնօրեն Ալեսանդրո Միքելեի ստեղծած հավաքածուն պոդիումում ներկայացնող մոդելներից մեկն է եղել Ռոզա Կիրակոսյանը:




Միքելեն Valentino-ի համար իր առաջին հավաքածուն անվանել է «Pavillon des Folies», որում հղում է կատարել այն արվեստին, պատմությանն ու հարստությանը, ինչով հայտնի է նորաձեւության տունը:

Նա շեղվել է ավանդական ցուցադրության ձեւաչափից եւ Dojo de Paris արենան վերափոխել անհավանական գեղեցիկ տարածքի: Հենց այս յուրահատուկ շոուին էլ մասնակցել է Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ 2019 թ.-ին Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում Ալեսանդրո Միքելեի հավաքածուի ցուցադրությանը, երբ վերջինս Gucci-ի ստեղծագործական տնօրենն էր, մասնակցել է մեկ այլ հայ մոդել՝ Արմինե Հարությունյանը:

Կարդալ ավելին

Quality Sign BW