Չնայած կոտրած ոտքին՝ Քիմ Քարդաշյանը չէր կարող բաց թողնել Նյու Յորքում իր բրենդի՝ Skims-ի առաջին խանութի բացումը: 44-ամյա Քարդաշյանն այդ արարողությանը ներկայացել է երեկոյան զգեստով ու տեղաշարժվել սկուտերի օգնությամբ: Հատուկ այդ օրվա համար նա բրենդի լոգոտիպով մատնահարդարում է արել:
Հինգերորդ ավենյույի վրա գտնվող խանութի մուտքի մոտ նրան բազմաթիվ երկրպագուներ ու լուսանկարիչներ են սպասել:
Skims-ի բուտիկը Մանհեթենում 4-հարկանի շենք է զբաղեցնում, որտեղ վերջին 20 տարիների ընթացքում գործել է Versace նորաձեւության տունը, իսկ հարեւանությամբ գտնվում է Cartier-ի գլխավոր խանութը: Skims-ի խանութի ձեւավորումն արված է բրենդի ֆիրմային շագանակագույն երանգներով, այն 175 աշխատակից է ունենալու:
Посмотреть эту публикацию в Instagram
Նախորդ տարի Քարդաշյանի բրենդի ապրանքաշրջանառությունը կազմել է 4 մլրդ դոլար: Վերջերս այն աղմկոտ համագործակցություն է ունեցել Dolce & Gabbana եւ The North Face բրենդների հետ:


×
2,250





