×


Ռայան Ռեյնոլդսը պատմել է 4 դստեր դաստիարակության հետ կապված խնդիրների մասին

48-ամյա դերասան Ռայան Ռեյնոլդսը կիսվել է դուստրերի դաստիարակությանը վերաբերող մտահոգություններով: Նա նշել է, որ փորձում է երեխաներին չսովորեցնել շքեղ ապրելակերպին՝ չնայած, որ դրա հնարավորությունն ունեն, եւ ցանկանում է նրանց սովորական կյանք վարելու հնարավորություն տալ:

«Ես ու կինս մեծացել ենք աշխատավորների ընտանիքներում: Եվ երբ մեր երեխաները շատ փոքր էին, հաճախ էի մտածում. «Աստված իմ, այդ տարիքում ես երբեք նման նվերներ չեմ ստացել, երբեք չենք կարողացել մեզ նման շքեղություն թույլ տալ եւ տուն առաքմամբ սնունդ պատվիրել»»,- Hollywood Reporter-ին ասել է Ռեյնոլդսը:


Ավելի ուշ դերասանը հասկացել է, որ երեխաները չպիտի կրեն ծնողների անհանգստությունների բեռը. «Արդեն գիտակցել եմ, որ դա նրանց խնդիրը չէ: Երեխաներս ունեն կարեկցանքի ուժեղ զգացում: Կարծում եմ, եթե նրանք կարողանում են կարեկցել այլ մարդկանց ու երեխաներին, ապա ամեն ինչ շատ ճիշտ ենք անում»:


Ռեյնոլդսի կինը՝ դերասանուհի Բլեյք Լայվլին, նախկինում խոստովանել է, որ աղջիկներին դաստիարակելն այնքան էլ հեշտ գործ չէ, բայց ամուսինն աջակցում է իրեն, նախորդ տարի նույնիսկ հայտարարել էր, որ ցանկանում է աշխատանքային դադար վերցնել եւ երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնել:

Ռեյնոլդսն ու Լայվլին միասին են արդեն 13 տարի ու 4 դուստր ունեն, որոնց անվանել են Ջեյմս, Ինես, Բեթի եւ Օլին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW