×


«Պետք չէ կերպարի հետ նույնանալ». Ազնավուրի դերակատար Թահար Ռահիմ

«Մսյո Ազնավուր» ֆիլմի գլխավոր դերակատար Թահար Ռահիմը հայտնվել է Icon France-ի շապիկին ու խոսել նաեւ Շառլ Ազնավուրին մարմնավորելու մասին:

Ալժիրական արմատներով ֆրանսիացի դերասանը խոստովանել է, որ յուրաքանչյուր կերպարի հետ իր կապը սկսվում է մարմնից: Նա, բառի բուն իմաստով, պետք է զգա իր հերոսին. դերձակի նման իմանա չափսերը, նաեւ բռնցքամարտիկի պես լինի, որը մենամարտից առաջ մի լավ ուսումնասիրում է մրցակցին: Նույն կերպ էլ վարվել է Շառլ Ազնավուրին մարմնավորելու համար:


«Ազնավուրն, ի տարբերություն շատերի, առանձնահատուկ շարժուձեւ եւ վարվելակերպ ուներ: Դրա համար նախապես փորձում եմ շոշափել որոշակի կողմեր, որոնք կբերեն հատման ընդհանուր կետերի: Ազնավուրի պես ես էլ ներգաղթյալների որդի եմ: Ընդհանրություն մեր միջեւ կա, բայց խնդիրն այն չէ, որ կերպարիս հետ նույնանանք: Իմ աշխատանքում ամենաշատը սիրում եմ նմանության բացակայությունը: Մասնագիտությանս տված ամենամեծ ուրախությունը շարժումն է դեպի անհայտությունը»,- նշել է Ռահիմը:


Այդ առումով դերասանի բախտն իսկապես բերել է ու նա իրարից էականորեն տարբերվող կերպարներ է կերտել՝ աշխարհահռչակ շանսոնյեից բացի, եղել է հետախույզ, Նապոլեոնի ժամանակներում հեղափոխության դեմք, սերիական մարդասպան եւ այլն: Իսկ 2010 թվականին նա «Մարգարե» ֆիլմում դերակատարման համար երկու «Սեզար» մրցանակ է ստացել՝ լավագույն նորամուտի եւ տղամարդու դերի համար:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW