Լոս Անջելեսում բնակություն հաստատած դերասանուհի Անի Երանյանը զգացողություն ունի, որ 2025 թվականը կարեւոր եւ մեծ փոփոխությունների տարի է լինելու իր համար: Նա ամփոփել է նախորդ տարին եւ կիսվել նոր ֆոտոշարքով:
«2024, շնորհակալ եմ քեզ: Ընտանիքիս անդամներից որոշներին հնարավորություն ունեցա գրկել, իմ ամենաթանկերից մեկին տարար... Բայց ես շնորհակալ եմ քեզ: Տարիների հետ հասկացել եմ, որ համբերությունը կյանք է»,- գրել է դերասանուհին:
Երանյանն ասել է, որ գրկաբաց ընդունում է իրեն տրված բոլոր փորձությունները եւ անցնում պատով. «Մեծ սիրով եւ երջանկության սպասումով գրկաբաց քեզ ընդունում եմ, 2025»:


×
2,318





