Դերասան Մկրտիչ Արզումանյանի ընտանիքը շատ ջերմ ու գեղեցիկ ընտանեկան լուսանկարահանման է մասնակցել, որը սոցցանցերում տարածվել է «Մկրտիչ + Աննա + Սուսաննա + Ալեքսանդր» խորագրով:
Կադրերում Արզումանյանի ընտանիքի բոլոր անդամներն են, կինը՝ Աննա Շահբազյանը, որդին ու դուստրը: Ալեքսանդր Արզումանյանը հոր պես ընտրել է դերասանի մասնագիտությունն ու նկարահանվում է ֆիլմերում եւ սիթքոմներում, նա նաեւ սցենարիստ եւ գրաֆիկ դիզայներ է: Դուստրը՝ Սուսաննան էլ աշխատում է Առաջին ալիքում:
Ֆոտոշարքի հեղինակն Արթուր Լյումենն է: Նա այսպիսի խոստովանություն է արել. «Երբ պատանեկան տարիքիդ հերոսներից մեկը գալիս է նկարվելու: Բոլորս Մկոյին պատկերացնում ենք ամեն նախադասության մեջ բոց անող կերպար, բայց նկարահանման ընթացքում լրիվ հակառակն էր՝ լուրջ ու զուսպ: Բայց երբ դիմանկարն էի ֆիքսում, մեջը չկարողացավ պահել իսկական Մկոյին»:
BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում դերասանն անդրադարձել էր նաեւ ընտանիքի հետ ժամանցը կազմակերպելուն եւ խոստովանել, որ հանգստանալու հստակ ժամանակ չունի. «Ամեն օրս աշխատանքային է։ Նախագծերի սկզբնական շրջանում նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես եմ դիմանում մի քանի գիշեր չքնելով: Եթե հանգստանաս, ոչինչ առաջ չի գնա, գործընկերներդ էլ կնայեն քեզ ու կթուլանան»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: