×


«Կա՞ ավելի երջանիկ մարդ, քան ես». Անի Երանյանի 34-ամյակի անակնկալները

Անի Երանյանը երեկ նշել է 34-ամյակն ու, ինչպես նախորդ տարեդարձերին, անակնկալների պակաս չի ունեցել: Լոս Անջելեսում նրան հյուր է գնացել եղբայրը: Դերասանուհին տեսանյութ է հրապարակել ու ցույց տվել իր աննկարագրելի ուրախությունը:

«Ու արդյո՞ք կա ավելի երջանիկ մարդ, քան ես: Աստված իմ, շնորհակալ եմ ինձ օրհնելու ու այսքան սիրելու համար: Էմոցիաներս աննկարագրելի են: Իմ միս ու արյուն, իմ հարազատ եղբայր: Ամենամեծ անակնկալը, հիմա կարող եք շնորհավորել»,- գրել է նա:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ANi’E️ (@ani_yeranyan)



33-ամյակին էլ Երանյանին նման անակնկալ էր արել եւ ԱՄՆ մեկնել ռեժիսոր Ելենա Արշակյանը:

Դերասանուհին բազմաթիվ շնորհավորանքներ ու ջերմ խոսքեր է ստացել, բայց հատկապես առաձնահատուկ է ստացվել Նազենի Հովհաննիսյանի գրառումը. «Այսօր մեր սիրուն, տաղանդավոր ու լավ ընկեր Անիի ծնունդն է: Ամենաշատը նրա վառ ծիծաղն եմ սիրում. կչկչում է երեխայի նման, երբ ամենափոքր հումորն ես անում անգամ: Քեզ թվում է, թե հումորների թագուհին ես: Կամ մի լավ խոսք է ասում՝ տեղին, անսպասելի, ու մի տեսակ ուժեղացած ես զգում քեզ: Անին շատ նուրբ է, փխրուն ու դրանից է, որ հաճախ ուժեղի պատերով է իրեն պատում: Անին՝ բացառիկ մայրապաշտ ու անսահման հայրասեր ու հայրենասեր...»:

Հովհաննիսյանը նաեւ հոբելյարի հետ լուսանկար է հրապարակել, նշելով, որ այն Լոս Անջելեսում կայացած երաժշտական մրցանակաբաշխությունից է, երբ ելույթների արանքում Սոֆի Մխեյանի ու Անահիտ Հակոբյանի հետ հայտնվել են միեւնույն դիմահարդարման սենյակում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW