Ներկայացնում ենք փետրվարի 15-ից 21-ը կայանալիք երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
Գեղարվեստական զբոսանք դեպի Կասկադ
«Walk Adventures» ակումբը 4-ից 9 տարեկան երեխաներին հրավիրում է ստեղծագործական ճանապարհորդության Կասկադով: Մասնակիցները կզբոսնեն Կասկադի երկայնքով, կնայեն քաղաքին, կպարզեն, թե ինչ նախշեր եւ հյուսվածքներ կարելի է գտնել ճարտարապետության մեջ, կոգեշնչվեն եւ կպատրաստեն սեփական փոքրիկ պլաստիլինե քանդակները:
Տարիք՝ 4-16
Փետրվարի 16, ժամը 13:00-14:30
Տարիք՝ 7-9
Փետրվարի 16, ժամը 15:30-17:00
Տոմսերի արժեքը՝ 6000 դր.
Հասցե՝ Կասկադ
Նախապես գրանցվել՝ այս հղումով
Էջանիշ` Հարրի Փոթերի շարֆի տեսքով
«ArtLav» ակումբը վարպետության դաս կանցկացնի, որի շրջանակում երեխաները կհյուսեն էջանիշեր Հարրի Փոթերի ոճով:
Փետրվարի 16, ժամը 16:30
Տարիք՝ 9+
Տոմսերի արժեքը՝ 6000 դր.
Հասցե՝ Թումանյան 35
Նախապես գրանցվել՝ այս հղումով
ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
«Մարդուկ-կարդուկ»
«Բվիկ» կրթական հիմնադրամը 7-10 տարեկան ընթերցասեր բալիկներին հրավիրում է՝ միասին բացահայտելու գրքի եւ ընթերցանության ուժը: Անհրաժեշտ կլինի ընթերցել 5 գիրք։ Մրցույթը բաղկացած է մեկ փուլից եւ կամփոփվի անցանց թեստով։ Առավելագույն միավորներ վաստակած մասնակիցները կարժանանան 3 գլխավոր մրցանակներին՝
Առաջին տեղ - Հեծանիվ
Երկրորդ տեղ – Երեւան պարկի 2 տոմս
Երրորդ տեղ - «Բուկինիստ» գրախանութի նվեր քարտ
Մրցույթի մասնակցության հայտերը ընդունվում են փետրվարի 1-ից
Մրցույթի սկիզբ – մարտի 15
Մրցույթի ավարտ – հունիսի 15
Տարիք՝ 7-10
Արժեքը՝ 2000 դր.
Հասցե՝ առցանց
Նախապես գրանցվել՝ այս հղումով
«Կախարդական գրադարանը» գրքի շնորհանդես
Փետրվարի 15-ին տեղի կունենա «Կախարդական գրադարանը» գրքի շնորհանդեսը:
Գիրքը պատմում է, թե ինչպես են Անին ու Դավիթն իրենց դպրոցի գրադարանում հայտնաբերում մի գաղտնի սենյակ, որը նրանց տանում է անցյալ՝ հանդիպելու պատմական կարեւոր կերպարների։
Փետրվարի 15, ժամը 15:00
Թուֆենկյան հյուրանոց
Տարիք՝ 6+
Հասցե՝ Հանրապետության 48
Մուտքն ազատ է
Գրանցման հղումը՝ այստեղ
Հեքիաթի անկյուն փոքրիկների համար
«Գիրք ու հոգին» փառատոնը բոլոր փոքրիկներին հրավիրում է հավաքվել հեքիաթի շուրջ, որը կընթերցի Աստղ Նադիրյանը:
Փետրվարի 15, ժամը 16:00
Տարիք՝ 0+
Մուտքն ազատ է
Հասցե՝ Թուֆենկյան հյուրանոց, Հանրապետության 48
Մանրամասները՝ այս հղումով
«Ախթամար․ լեգենդ սիրո մասին»
«Ախթամար. լեգենդ սիրո մասին» սառցե ներկայացումը վերադառնում է նոր ձեւաչափով: Հատուկ այս ներկայացման համար երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկին: Զգեստների դիզայներն է Կարինե Դնոյանը։
Փետրվարի 19-20, ժամը 19:00
«Այս արենա»
Տարիք՝ 6+
Հասցե՝ Իսակովի պող. 27/10
Տոմսերի արժեքը՝ 6000-15000 դրամ, VIP` 20000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
ԱՐՇԱՎՆԵՐ
Երեխաների համար արշավ Ջուխտակ վանքից Մաթոսավանք
«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին առաջարկում է բացահայտել Տավուշի մարզը: Այս անգամ արշավային արահետը կտանի նաեւ պատմամշակությաին վայրեր՝ Ջուխտակ վանք (12-րդ դար) եւ Մաթոսավանք (13-րդ դար): Արշավը հարմար է նաեւ սկսնակ երեխաների համար:
Փետրվարի 16, ժամը 08:45
Տարիք՝ 6-14
Տոմսերի արժեքը՝ 8000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար՝ զանգահարել +37455934444 հեռախոսահամարին, մանրամասները՝ այս հղումով
ԹԱՏՐՈՆՆԵՐ
Թանգարանի գաղտնիքը
Հովհաննես Թումանյանի անչափ գեղեցիկ եւ կախարդական աշխարհը կենդանանում է մյուզիքլի շնորհիվ: Երաժշտական այս ներկայացումը երեխաներին կսովորեցնի սիրել գրականությունը, արվեստը եւ մեր ազգային ժառանգությունը:
Փետրվարի 19, ժամը 16:00, 19:00
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Վազգեն Սարգսյան 7
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
«Կախարդվածը»
Գեղեցիկ, կախարդական եւ ուսուցողական հեքիաթ-ներկայացումը երեխաներին կտանի հեքիաթների աշխարհ, որտեղ նրանք կհանդիպեն զվարճալի հերոսներին։
Փետրվարի 18, ժամը 15:00
ԵԹԿՊԻ ուսումնական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Ամիրյան 26
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ, (մինչեւ 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է՝ ծնողի ուղեկցությամբ):
Գնել տոմս՝ այս հղումով
«Երեք փիսիկները»
Տիկնիկային ինտերակտիվ նոր ներկայացում:
Փետրվարի 15, ժամը 16:00
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տարիք՝ 2-6
Տոմսերի արժեքը՝ 2000 դր
Հասցե՝ Տերյան փող., 42/1 շենք
Գնել տոմս՝ այս հղումով
«Գայլն ու յոթ ուլիկները»
Ներկայացում՝ ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Փետրվարի 16, ժամը 13:00
Տարիք՝ 2+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
«Ջրահարսը»
Փետրվարի 21, ժամը 13:00 եւ 15:00
Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
«Ալադին»
Երաժշտական հեքիաթ 1 մասից: Ներկայացումը հայտնի հեքիաթի բեմական տարբերակն է։
Փետրվարի 16, ժամը 12:00, 14:00 եւ 16:00
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ, մինչեւ 4 տարեկան երեխայի մուտքն անվճար ծնողի ուղեկցությամբ:
Գնել տոմս՝ այս հղումով
«Անբան Հուռին.am»
Բեմականացման եւ բեմադրության հեղինակ՝ Քրիստինե Ասրյան, կոմպոզիտոր՝ Մարտին Վարդազարյան, նկարիչ՝ Արեգ Միրիջանյան:
Փետրվարի 21-ին, ժամը 17:00-ին
Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: