×


«Դարձավ չափահաս՝ ինչ կուզի, կանի». Անդրանիկ Զաքարյանի եւ Արաքսյա Մելիքյանի ընտանիքը 18 տարեկան է

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Անդրանիկ Զաքարյանի եւ Արաքսյա Մելիքյանի ամուսնության 18-ամյակն է: Նրանք ընտանիք են կազմել 2007 թվականին եւ երկու երեխա ունեն:

«Այսօր մեր ամուսնության 18-ամյակն է՝ դարձավ չափահաս, ինչ կուզի, կանի»,- հումորով գրել է դերասանուհին:

Ավելի վաղ BRAVO.am-հետ զրույցում նրանք պատմել էին, թե ինչպես են պահում ընտանիքի ամրությունը:


«Ամենակարեւոր բանն ընտանիքի պահպանումն է: Այսօր տեսնում ենք, թե երիտասարդները որքան հեշտ են հրաժարվում իրենց ընտանիքից, եթե անգամ երեխաներ էլ ունեն: Դրա համար պետք է հանդուրժող լինել, էմոցիաներին շատ չտրվել ու սխալ քայլ չանել: Ընտանիքին պետք է զգույշ մոտենալ, սխալներ բոլորի դեպքում էլ պատահում են, համարձակորեն եմ ասում՝ մութ անկյուններ բոլորն էլ ունեն»,- նշել էր Անդրանիկ Զաքարյանը:


Իսկ դերասանուհին նրան լրացրել էր, որ զիջումներ իսկապես պետք են, բայց դրանք չպետք է անձիցդ վեր լինեն. «Կիրքը, զգացմունքները, դրանք ի վերջո հանգստանում են: Իրականում դիմացինին սիրելը չափազանց դժվար է, որովհետեւ էգոիզմդ թողնում ես մի կողմ ու մտածում՝ իրեն ցավ չպատճառես, հնարավորինս բարեկեցիկ լինի համատեղ առօրյան, իրեն ապահով զգա: Ես ավելի բռնկուն եմ, գուցե, կռվի փորձ ստեղծեմ, բայց տարիների ընթացքում քարը սկսում է մաշվել ու ավելի գեղեցկանալ: Ավելի ես մեղմանում ու հանդարտվում: Բացի այդ, ընտանիքն ինձ համար ռազմի դաշտ չէ. կա մեկ ճշմարտություն, որը ձեզ տարել է եկեղեցի»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW