Հաղորդավար, դերասանուհի Ինգրիտ Կոկչյանը ծովափնյա գրավիչ տեսանյութով է հայտնել 41 տարեկան դառնալու մասին:
«Սարսափ»,- կեսկատակ գրել է նա ու ցույց տվել սլացիկ կազմվածքը:
View this post on Instagram
Ընկերներն ու հետեւորդները շնորհավորել են նրան եւ նշել, որ այդ տարիքում ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Տարեդարձի առիթով հրապարակում անելուց հետո Կոկչյանը նշել է, որ ընդամենը մեկ օրով է ներբեռնել սոցցանցերի հավելվածները, որպեսզի շնորհակալություն հայտնի շնորհավորանքների եւ համբույրների համար. «Կրկին ջնջում եմ, խնդրում եմ՝ մի նեղացեք, երկրի քաղաքական ցավալի վիճակից ելնելով՝ չեմ կարողանում: Կարծես համակերպման փուլն էլ անցա, բայց միեւնույն է՝ չի ստացվում: Ուստի՝ ջնջում եմ»:
Ավելի վաղ Ինգրիտ Կոկչյանը BRAVO.am-ին տված հարցազրույցում պատմել էր, որ երիտասարդ տարիներին բնակվել է Թումանյան 38 հասցեում, եւ իր պատշգամբի տակ մշտապես երկրպագուներ էին կանգնում:
«Նրանք հին սերնդի տղաներն էին, որոնք իսկական տղամարդ էին եւ ունեին իրենց ուզածին հասնելու, երկար ճանապարհ անցնելու պատրաստակամություն։ Այն տղաները չէին, որ գրում են, չես պատասխանում, անցնում են առաջ, իսկական կնոջը բնորոշ բնավորության համաձայն մերժում ես, մարտահրավերը չեն ընդունում ու պարտվում են։ Նրանք այն տղաներն էին, որոնք անձրեւի տակ էին կանգնում, ձյան տակ էին կանգնում, բայց չէին համարձակվում մոտենալ։ Ես էլ օրվա մեջ մեկ անգամ պատշգամբի ծաղիկներն էի ջրում։ Դա իրենց ժամն էր, ինձ տեսնում էին հեռվից հեռու»,- նշել է Ինգրիտ Կոկչյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: