×


Զատկային թխուկներ, #BabyConcert, «Վտանգավոր ծովի ծովահենները» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք ապրիլի 12-ից 18-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

«Զատկային թխուկներ»

«Papaya» հրուշակեղենի խանութ-սրահը հրավիրում է վարպետության քաղցր դասի, որի շրջանակում երեխաները պատրաստելու են զատկային թխուկներ:

Ապրիլի  17,  ժամը 12:00

Տարիք՝ 6-12
Հասցե՝ Պուշկին 49
Նախապես գրանցվել՝ այս հղումով։  


Գարուն, արվեստ, ընտանեկան զվարճանք

ԲուՏուփիկը եւ «Ռումի» խանութ-սրահը հրավիրում են ստեղծագործական գարնանային արվեստանոց: Երեխաները կներկեն ու կզարդարեն ծաղկամաններ, կտնկեն փոքր բույսեր եւ կվայելեն համեղ հյուրասիրություն:

Ապրիլի  12,  ժամը 17:00

Հասցե՝ Պարոնյան 15 («Roomie» խանութ-սրահ)
Արժեքը՝ 10 000 դրամ, եթե 1 կավե պուլիկ եք ներկելու եւ 15 000 դրամ՝ եթե 2-ը:
Մանրամասները՝  այս հղումով:

Լուսանկարը՝ ԲուՏուփիկ


Դեկորատիվ տակդիրներ

Hobby Match ակումբը հրավիրում է վարպետության դասի՝ սովորելու հյուսելու հիմունքները. կստեղծեք ոճային դեկորատիվ տակդիրներ:

Ապրիլի  13, ժամը 17:30

Տարիք՝ 9+
Տոմսերի արժեքը՝ 10 000  դր.
Հասցե՝ Սարյան 1, «Surf Coffee Х 404» սրճարան
Նախապես գրանցվել՝ այս հղումով։


Սուրբ Զատկին նվիրված վարպետության դաս «Ստոլյարկինո»-ում

Սուրբ Զատկին ընդառաջ «Ստոլյարկինո» ատաղձագործական արհեստանոցը կանցկացնի ընտանեկան վարպետության դաս, որի շրջանակում երեխաները եւ ծնողները կպատրաստեն թեմատիկ դեկորներ։

Ապրիլի  13, 18,  ժամը 18:30

Տարիք՝ 4+
Տոմսերի արժեքը՝ 12000 դր. (ծնող+երեխա)
Հասցե՝ Խորենացի, 1-ին նրբ., 9
Նախապես գրանցվել՝  +374 96 496 497 (WhatsApp, Telegram), կամ այս հղումով։


ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

«Գարուն Երեւան»  

Գարնանային տոների շրջանակում գեղեցիկ անակնկալ փոքրիկ երաժշտասերների համար՝ մաեստրոյի՝ Արամ Խաչատրյանի տանը:

Ապրիլի 12, ժամը 13:00-ին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Տարիք՝ 5-12
Հասցե՝ Զարոբյան փող., 3 շենք (մուտքը՝ Մարշալ Բաղրամյան պող. կողմից)
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։


#BabyConcert՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ

«Լոֆթ»-ը հրավիրում է փոքրիկներին եւ նրանց ծնողներին՝ մասնակցելու կիրակնօրյա #BabyConcert-ի։ Բեմում կլինի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը, ինչպես նաեւ դաշնակահար Լիանա Թորոսյանը։ Միջոցառումը կեզրափակվի երգուսուցմամբ՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ։

Ապրիլի  13, ժամը 12:00

Տոմսերի արժեքը՝ մեկ երեխա՝ 2 000 դր., երկու երեխա՝ 3500 դր., ծնող եւ երեխա՝ 3500 դր., ծնող եւ երկու երեխա՝ 4500 դրամ
Հասցե՝ Մոսկովյան 3 (ԼՈՖԹ)
Մանրամասները՝ այս հղումով, նախապես գրանցվել՝  այս հղումով:


ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ռոալդ Դալի «Չարլին եւ շոկոլադի գործարանը» գրքի քննարկում տեղի կունենա Վահագն Գասպարյանի հետ: Պարտադիր չէ, որ երեխան կարդացած լինի քննարկվելիք գրքերը. այս հանդիպումից հետո նա շտապելու է տուն՝ ընթերցելու բոլոր գրքերը:
Ապրիլի 12-ին, ժամը 17:00-ին

«Տարբեր» ակումբ
Տարիք՝ 6+
Հասցե՝ Աբովյան 7, «Զանգակ» գրատուն
Մասնակցության արժեքը՝ 3500 դրամ
Մասնակցելու համար զանգահարել՝ 011223366 կամ գրանցվել այս հղումով։


ԱՐՇԱՎՆԵՐ

Քայլարշավ Անձավաջրի եւ Զոզոյի կիրճեր

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 6-ից 14 տարեկան երեխաներին առաջարկում է բացահայտել Անձավաջրի եւ Զոզոյի կախարդական կիրճերը։ Ժայռոտ ու անանցանելի թվացող հսկայական պատերը տպավորություն են ստեղծում, թե հայտնվել ես մեկ այլ մոլորակում:

Ապրիլի  13,  ժամը 08:30

Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 7500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար՝ զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։

Լուսանկարը՝ «4 Peaks Alpine Club»


Վերելք Կալասար լեռ

«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին հրավիրում է մեկնել Վայոց ձորի մարզ։ Բարձրանալու են Կալասար լեռը, որն ունի 2230մ բարձրություն։ Մինչ վերելքը կայցելեն Եղեգիսի կիրճում գտնվող Հերմոնի վանք (Ահերմոնի վանք, Կնեվանք), որն ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության, հիմնադրվել է 936 թ․-ին։

Ապրիլի  13,  ժամը 07:45

Տարիք՝ 6-14
Տոմսերի արժեքը՝ 9000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար ՝ զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:

ԹԱՏՐՈՆՆԵՐ

«Արքայադուստրը եւ թրուբադուրը»

Ապրիլի 12, ժամը 13:00-ին

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։


«Համլետ»

Ապրիլի 12, ժամը 19:00-ին

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Տարիք՝ 14+
Հասցե՝ Իսահակյան փող., 28 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-6000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։


«Չարաճճի խոզուկների նոր արկածները» մանկական հեքիաթ-մյուզիքլ

Ապրիլի 13, ժամը 17:00-ին

Թատրոն «Կայարան»
Տարիք՝ 0+
Հասցե՝ Տիգրան Մեծի 80/ 1 («Սասունցի Դավթի» արձանի հարեւանությամբ)
Տոմսերի արժեքը՝ 1500-2500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։


«Թզուկի երգը»  

Ապրիլի 13, ժամը 12:00-ին եւ 14:00-ին

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։


«Երեքը Քաղցրաշենիկից»

Ապրիլի 15-ին, 16-ին եւ 17-ին ժամը 17:00-ին եւ 19:00-ին

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։


«Թումանյանի անճարները»


Ապրիլի 18-ին, ժամը 17:00-ին

Թատրոն «Կայարան»
Տարիք՝ 4+
Հասցե՝ Տիգրան Մեծի 80/ 1 («Սասունցի Դավթի» արձանի հարեւանությամբ)
Տոմսերի արժեքը՝ 1500-2500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։


«Հույսի աստղ» տիկնիկային ներկայացում

Ապրիլի 18-ին, ժամը 15:00-ին

Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։


«Կապույտ աղվեսը» տիկնիկային ինտերակտիվ ներկայացում

Ապրիլի 13, ժամը 12:00-ին

«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3-9
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ՝ այս հղումով։


«Արքայազն Միկին եւ Միկին»

Ապրիլի 18-ին, ժամը 15:00-ին, 17:00-ին եւ 19:00-ին

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։


ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

«Վտանգավոր ծովի ծովահենները. կապիտան Ժանիք»

Լավագույն ընկերներ Ռեյվենն ու Փինքին ծառայում են ահեղ ծովահենին եւ Յոթ ծովերի արքային՝ կապիտան Ժանիքին։ Մի օր նենգ Սիբիլան առեւանգում է Փինքիին, քանի որ ուզում է բռնել կապիտանին։

Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումով։

 
«Բարի մարդիկ»

Ֆիլմը ծավալվում է ամերիկյան փոքրիկ գյուղում, որտեղ ընկերները շարունակում են ապրել անցյալի պարզ բարությամբ։ Չհարմարվելով պատերազմներին, մարդկակին ստորությանը եւ ժամանակի դաժան փոփոխություններին, շարունակում են հավատալ մարդկային ջերմությանը, անկեղծ ժպիտներին ու սիրո ուժին։

Տարիք՝ 12+
Գնել տոմս՝ այս հղումով կամ այս հղումով։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW