×


Իվետա Մուկուչյանին հետեւորդներն «ուղարկել են գրողի ծոցը», գովասանքներ շռայլել եւ առաջարկել էլի մասնակցել «Եվրատեսիլ»-ին

Իվետա Մուկուչյանն անդրադարձել է սոցցանցային իր էջերում հետեւորդների տարատեսակ մեկնաբանություններին՝ առանձնացնելով տարօրինակ, հետաքրքիր, ինտրիգային մի քանի կարծիք ու հարց:  

«Կորիր գրողի ծոցը»,- առաջինը կարդում է նա ու շատ խորիմաստ հայացքով նայում տեսախցիկին։

Հաջորդ մեկնաբանությունը վերաբերում էր երգչուհու առաջին մասնագիտությանը՝ նա դիզայն է սովորել Գերմանիայում։ Օգտատերը համարում է, որ դերձակ դառնալու դեպքում Մուկուչյանը շատ պահանջված մասնագետ կլիներ Իտալիայի կամ Ֆրանսիայի նորաձեւության տներից մեկում: «Շատ զգացված եմ եւ շնորհակալ այս գեղեցիկ խոսքերի համար։ Դիզայնը միշտ տեղ ունի իմ կյանքում»,- պատասխանել է նա։

Հետեւորդներից մեկն էլ անդրադարձել է երգչուհու երկարաճիտներին, ավելի ճիշտ՝ կրունկների ձեւին. «Պարզվեց՝ դրանք մեծ աղմուկ են բարձրացրել ամբողջ քաղաքով մեկ, ափսոս, որովհետեւ իրականում սա ֆեշն է»,- արձագանքել է Մուկուչյանը։

Իսկ կարծիքին, որ «վերջապես շոր տեսան հագին», հումորով պատասխանել է. «Այո, այդպես էլ է լինում»։

Առանց ուշադրության չի մնացել նաեւ երգչուհու «Սիրում եմ» տեսահոլովակը: Մարդկանց զարմացրել է, թե որքան կազմակերպված են իրար կողքի պառկել դերասաններն ու Մուկուչյանը. «Դա էլ է պետք կարողանալ անել, էներգիան այնքան լավն ու դրական էր, որ բոլորին էլ հարմարավետ էր»։

Մուկուչյանը տեսահոլովակի պրեմիերային նշել էր, որ նկարահանման հրապարակում զույգեր են ձեւավորվել, ինչին ի պատասխան եղել է այսպիսի մեկնաբանություն. «50 հոգու պառկեցրել եք իրար վրա, ո՞նց զույգեր չառաջանային»։ Այդ կարծիքը նա ամենաշատն է հավանել ու ընդգծել, թե որքան իրավացի այդ մտքի հեղինակը։

Իր մյուս կատարման՝ «Սեր անի»-ի մասին էլ ասել է՝ «Այն սիրո խոստովանության մի ձեւ է։ Սիրտը կարող է սեր անել մարդու հետ, երկրի, անգամ այս տիրամիսուի», եւ ցույց տվել իր դիմաց դրված աղանդերը։  

Նորից «Եվրատեսիլ»-ում հանդես գալու առաջարկի մասին Մուկուչյանը կմտածի հաջորդ տարի, երբ լրանա իր մասնակցության 10 տարին։ Իսկ իր հասցեին հնչած «Եթե թուրքը փող տա, Բաքվում էլ սեր կփնտրես» մեղադրանքին ի պատասխան՝ ցույց է տվել ելույթը Դուբայում «DIAFA» մրցանակաբաշխության ժամանակ, որում մրցանակը նվիրել է զոհված զինծառայողներին եւ խոսել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացվող վայրագությունների մասին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW