Մոսկվայում՝ Պաշկովի տանը, տեղի է ունեցել HENDERSON նորաձեւության տան առաջին ցուցադրությունը: Պոդիումում ներկայացվել են տղամարդկանց գարուն-ամառ 2025 եւ HENDERSON Studio նոր հավաքածուները։
Ավելի քան 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ HENDERSON նորաձեւության տունը, որն առաջարկում է էլեգանտ եւ ոճային հավաքածուներ «affordable luxury» («հասանելի լյուքս») դասակարգերում, ներկայացրել է իր հավաքածուն պոդիումում:
Ապրանքանիշի նորաձեւության ցուցադրությունը տեղի է ունեցել Վոզդվիժենկա փողոցում գտնվող Պաշկովի տան պատմական պատերի ներսում, որի գլխավոր մուտքի մոտ տեղակայված էին եզակի վինտաժային մեքենաներ՝ հյուրերին տրամադրող հանդիսավոր մթնոլորտին:
Մեծ սրահում ներկայացվել են HENDERSON գարուն-ամառ 2025 հավաքածուն, ինչպես նաեւ հավաքածուի նոր ուղղությունը ՝ HENDERSON Studio-ն:
Ցուցադրության գլխավոր տարրերից էր կենդանի երաժշտությունը՝ Մոսկվայի աշխարհահռչակ Musica viva կամերային նվագախմբի կատարմամբ՝ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Ռուդինի ղեկավարությամբ:
HENDERSON Studio-ն լրացնում է HENDERSON-ի հիմնական հավաքածուն ազատ ձեւերով եւ ուրվագծերով, իսկ մինիմալիստական գունապնակը՝ բնական հանգիստ երանգներով, թույլ է տալիս հեշտությամբ ստեղծել համադրություններ ավելի անկաշկանդ տեսքի համար:
HENDERSON-ի դիզայներների թիմը զարգացրել է «Համադրելու ազատությունը» կոնցեպտը, որը հնարավորություն է տալիս համադրել տարբեր ոճի հագուստներ՝ դասական (Formal), հանդիսավոր (Ceremony), էլեգանտ (Smart Casual), առօրյա (Casual), սպորտային եւ տնային հագուստ (Active & Home wear). իտալական պրեմիում գործվածքներից կոստյումներ երեք կտորից, թավշյա թեթեւ կոստյումներ, բամբակից եւ վուշից վերնաշապիկներ, վուշից եւ բրդից ամենօրյա պիջակներ, բաճկոններ եւ ժիլետներ:
Շոուի հյուրերի թվում էին Լյայսան Ուտյաշեւան եւ Պավել Վոլյան, Վլադիսլավ Տրետյակը, Ալեքսեյ Սմերտինը, Գոռ Նահապետյանը, Մարիա Ֆեդորովան, Ալեքսանդրա Ժարկովան, Գրիգորի Մասլեննիկովը, Ինգա Լեպսը, Ալյոնա Բերդովան, Անաստասիա Պոլետաեւան, Ասմատ Չկոտուան, Իգոր Գարանինը, Եկատերինա Յանկովիչը, Եվգենի Տիխոնովիչը, Անաստասիա Պոլետաեւան եւ շատ ուրիշներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: