×


Անդին կիսվել է Էդ Շիրանի հետ լուսանկարներով եւ ուրախացել «Azizam»-ի հաջողությամբ

Բրիտանացի երգիչ, երգահան Էդ Շիրանն օրեր առաջ ներկայացրեց «Azizam» երգի տեսահոլովակը, որը YouTube-ում արդեն շուրջ 8 միլիոն դիտում ունի:

Իրանական մշակույթով եւ երաժշտությամբ ոգեշնչված աշխատանքում մասնակցություն է ունեցել նաեւ իրանահայ հայտնի երգիչ Անդին (Անդրանիկ Մադադյան):


Նա Ինստագրամի իր էջում Շիրանի հետ լուսանկարներով է կիսվել, որոնք արվել են տեսահոլովակի նկարահանումների ընթացքում, նաեւ անդրադարձել է երգի հաջողությանը:

««Azizam»-ը երրորդ շաբաթն անընդմեջ շատ երկրների երաժշտական չարթերում առաջինն է: Շնորհավորում եմ Էդ Շիրանին։ Մեր համագործակցությունը մեծ արձագանք է գտել իմ երկրպագուների շրջանում»,- հայտնել է նա:

 «Azizam» պարսկերենից թարգմանաբար նշանակում է սիրելիս, թանկագինս: Այս ստեղծագործությամբ Շիրանը հետաքրքրվել է իր կնոջ՝ Չերի Սիբորնի շնորհիվ, որը երաժշտության միջոցով նոր մշակույթներ է ուսումնասիրում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW