×


«Անցյալն ուրացողը կմնա առանց ապագայի». Աննա Հարությունյանը կատարել է Լիոնի հայերին տված խոստումը

Դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությունյանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցից տեսանյութ է հրապարակել եւ նշել, որ կատարել է Լիոնի հայերին տված խոստումը:

«Հայկական հարց գոյություն ունի, եւ մենք՝ այսօրվա հայերս, պիտի քաջ գիտակցենք այդ փաստը... Եվ հիշենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի... Նա, ով կուրանա իր անցյալը, կասկածի տակ կդնի իր ներկան եւ, հետեւաբար, կմնա առանց ապագայի»,- գրել է նա:

Աննա Մաքսիմը Լիոնի հայերի անունից ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ՝ որպես առհավատչյա, որ հիշում ենք եւ պահանջում:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anna Maxim (@anna_maxsim)

Կարդալ ավելին

Quality Sign BW