Եկեղեցին երեխայի քառասունքի հատուկ կարգ ունի, որին հետեւել է նաեւ Սիրուն Մինասի եւ Ռաֆայել Վարդանյանի ընտանիքը: Սիրունը լուսանկարներ է հրապարակել Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցած արարողությունից:
Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավար Սիրուն Մինասն ու ֆինանսիստ Ռաֆայել Վարդանյանը 3-րդ անգամ ծնողներ են դարձել մարտի 22-ին:
Երջանիկ մայրիկը կիսվել է նաեւ փոքրիկի առաջին ֆոտոշարքով:
Զույգի ավագ զավակը Վարդանն է, իսկ միջնեկը՝ Էսթերը:
Ավելի վաղ BRAVO.am-ի հետ զրույցում ամուսինները նշել էին, որ երեխաների ծնվելուց հետո իրենց կյանքում շատ բան չի փոխվել, պարզապես սկսել են նորմալ չքնել. «Պատասխանատվություն կար ու մնացել է, հիմա եռանդն է շատացել՝ շատ կարեւոր մոտիվացիա ունենք: Նրանք մեզ ստիպում են, որ իրենց համար ավելին անենք ու ավելի լավը լինենք»:


×
2,813





