Դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությունյանի (Մաքսիմ) «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը հերթական մրցանակին է արժանացել։ Այն Հոլիվուդում անցկացված ARPA միջազգային կինոփառատոնում հաղթել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։
Աննա Մաքսիմը նաեւ արժանացել է «Ծագող աստղ» մրցանակին:
«Հոլիվուդի սրտում իրականացավ մի աղջկա բաղձալի երազանքը, ով 16 տարեկանից ցանկանում է նույն բանը՝ լինել աստղ, փայլել երկնակամարում, պատմել պատմություններ կինոյի լեզվով, հուզել մարդկանց սրտերն ու ավելի լավը դարձնել աշխարհը», - նշել է նա:
Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հայկական կինոփառատոնին՝ իր աշխատանքը գնահատելու եւ իր մեջ ծագող աստղ տեսնելու համար. «Խոստանում եմ, որ այդ աստղի լույսը երբեք չի խամրի, ավելին՝ կշարունակի փայլատակել նույնիսկ այն ժամանակ, երբ խավարն անխուսափելի է»։
«Մեդալի հակառակ կողմն» Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասին է։


×
196







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: