×


Սիմոն Աբգարյանը Pathé-ի նոր ֆիլմում մարմնավորում է Շառլ դը Գոլին

Ավելի քան 5 տարի տեւած աշխատանքներից հետո 2026 թվականին Ֆրանսիայում մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Անտոնին Բոդրիի երկմասանոց «Դը Գոլ» կենսագրական ֆիլմը։

Pathé կինոընկերությունը ներկայացրել է ֆիլմի առաջին կադրերն ու թիզերը, ինչպես նաեւ այն նկարագրել է որպես ամենահավակնոտ նախագծերից մեկը:



Շառլ դը Գոլի դերում ֆրանսահայ հայտնի դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանն է, որի խաղընկերներն են Բենուա Մաժիմելը, Մատյո Կասովիցը, Նիլս Շնայդերը, Քարմ Լեկլուն եւ ուրիշներ: 

Առաջին մասի պրեմիերան նախատեսված է հունիսի 10-ին, իսկ երկրորդը կցուցադրվի հուլիսի 3-ին:  


Ֆիլմը գեներալ Շառլ դը Գոլի տեսանկյունից անդրադառնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի վճռորոշ դրվագներին, երբ ֆրանսիացիները հրաժարվում են հանձնվել:

Գործողությունները սկսվում են 1940 թվականի հունիսին, երբ Ֆրանսիան կապիտուլացվում է, իսկ դը Գոլն այն ժամանակ քիչ հայտնի գեներալ էր, որը փախչում է Լոնդոն այն հստակ համոզմամբ, որ Ֆրանսիայի համար պայքարը դեռ չի ավարտվել: Նկարագրված են նաեւ Ուինսթոն Չերչիլի հետ բարդ հարաբերությունները, որին մարմնավորում է Սայմոն Ռասել Բիլը:


Ֆրանսիացի նախկին դիվանագետ Անտոնին Բոդրին ֆիլմը ստեղծելու համար օգտագործել է իր առաջին մասնագիտությունը։ 

«Ես հաճախ եմ մտածել, թե ինչպիսի մարդը կարող էր 1940 թվականին հրաժարվել հանձնվել, չենթարկվել սեփական կառավարության հրամանին ու միաժամանակ իր կյանքը նվիրել Ֆրանսիային։ Քչերը կարող են այդպես վարվել: Այնքան էի հիացել Շառլ դը Գոլով, որ որոշեցի նրա մասին ոչ թե մեկ, այլ երկու ֆիլմ նկարահանել», -պատմել է ռեժիսորը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW