BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում դեկտեմբեր ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի դեկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Մկրտիչ Արզումանյան ՝ 46 հիշատակում,
• Սիրուշո՝ 32 հիշատակում,
• Նազենի Հովհաննիսյան՝ 24 հիշատակում:
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Դեկտեմբերին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Մկրտիչ Արզումանյանն է: Ucom-ը եւ Armflix-ը ներկայացրին «13 վայրկյան» ֆիլմը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Մկրտիչ Արզումանյանը եւ Լիանա Վանոյանը։
Տարեվերջին Արզումանյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, շնորհավորել զինվորների Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ «Մենք հոգով, սրտով, մտքով ձեզ հետ ենք: Ուզում ենք՝ այս ժամանակահատվածը սահուն անցնի, վերադառնաք ձեր ընտանիքներին»,- ասել է նա։
Սիրուշոն երկրորդ հորիզոնականում է: Երգչուհին դեկտեմբերին հայտնել է նոր տիկնիկի վաճառքի մեկնարկի մասին։ Նախատոնական օրերին ներկայացրել է նաեւ Pregomesh-ի Advent Calendar-ը, որը քննադատվեց «արժեքի եւ պարունակության անհամապատասխանության համար»։ Սիրուշոն տեսաուղերձով անդրադարձավ թեմային՝ Advent Calendar-ի գնորդներին խոստանալով հաճելի անակնկալներ:
Երրորդ հորիզոնականում Նազենի Հովհաննիսյանն է։ Յութուբյան ալիքների երեւանյան մրցանակաբաշխությանը դերասանուհի-հաղորդավարն արժանացել է «Չասված» անվանակարգի մրցանակին։ Այնուհետեւ Լոս Անջելեսի հանրահայտ «Դոլբի» թատրոնում վարել է Armenian Music Video Awards 2025 մրցանակաբաշխությունը։
Լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է նաեւ Հովհաննիսյանի հուզիչ գրառումը՝ նվիրված իր մայրիկի հիշատակին. «...Նա ապրել էր հազարամյակների իմաստնությունն ու գնաց, երբ ամեն ինչ հասկացել էր։ Բաց թողեք կարոտը, որ չխանգարեք երկնքում ապրող հոգիներին լույսի մեջ մնալ»։
Լուսանկարները՝ ֆեյսբուքյան էջերից


×
223







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: