Հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ 55 տարեկանում կյանքից հեռացել է սիրված հաղորդավար, դերասանուհի, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը:
Նրա հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17:00-ին, այս մասին հայտնել է դուստրը՝ Էլեն Գասպարյանը:
Նա հուզիչ գրառում է կատարել. «Սպասում էի, որ լավանաս, ի վիճակի լինես հեռախոսդ բռնել, որ ասեի. «Մամ, հրապարակում եմ արել, նայիր». ամեն ինչում առաջնային էր քո կարծիքը, քննադատությունը, խորհուրդը: Իսկ դու նայեիր ու ասեիր. «Էլենս, դու իմ կյանքն ես, իմ կեսը, իմ սիրտը, իմ ընկերուհին ու լավագույն տարբերակը»: Միշտ հպարտացել ու երջանկացել եմ, երբ ինձ նմանեցրել են քեզ, միշտ փորձել եմ ավելի նման լինել, որովհետեւ իմ իդեալն ես, հպարտությունը, մեծ օրինակը... Չնայած՝ չեմ հավատում, որ այս ամենն իրական է, միեւնույն է՝ ինչ-որ ուրիշ ձեւով եմ արդեն ամեն ինչը հիշում, ու էլ արդեն չգիտեմ, թե ինչպիսի ժպիտ է լինելու դեմքիս, երբ ասեն. «Շատ նման ես մամայիդ»»:
Էլենն արդեն շատ է կարոտում իր լուսավոր, ժպտերես ու ծիծաղկոտ մայրիկին ու չգիտի, թե ինչպես է ապրելու առանց նրա. «Արդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ... Միշտ զգալու եմ կարիքդ»:


×
190







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: