×


Մահացել է Վալենտինո Գարավանին

93 տարեկանում այսօր՝ հունվարի 19-ին, կյանքից հեռացել է իտալացի հանրահայտ դիզայներ, Valentino նորաձեւության տան հիմնադիր Վալենտինո Գարավանին, հայտնում է BBC-ն:

«Նա մահացել է Հռոմի իր առանձնատանը՝ շրջապատված հարազատներով»,- նշվում է Գարավանիի հիմնադրամի հաղորդագրությունում:

Վալենտինո Գարավանին Valentino նորաձեւության տունը հիմնադրել է 1960-ականների սկզբին՝ Ջանկարլո Ջամետիի հետ:

2025 թվականի սեպտեմբերին 91 տարեկանում մահացել է նորաձեւության աշխարհում մեծ հռչակ վայելող մեկ այլ իտալացի` Armani նորաձեւության տան հիմնադիր Ջորջո Արմանին:

Կարդալ ավելին

Quality Sign BW