×


Բացահայտումներ Կոնդում, «Դեմբոն ու Ջեմմին», «Ցատկողները» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք մարտի 7-ից 13-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

«Երեւակայենք այգու կենսապատկերը»

Կրթական ծրագրի ընթացքում երեխաները կշրջեն Մատենադարանի այգու նախագծմանը նվիրված ցուցադրությունով եւ հավաքական աշխատանքների միջոցով կմոտենան այգու կենսապատկերին` քարտեզագրելով, ստեղծագործելով եւ քննարկելով, թե աճող ի՞նչ բուսատեսակներ կարելի է ցանել այգու լանջային միջավայրում եւ ի՞նչ կապեր կլինեն Երեւան քաղաքի, թանգարանի եւ այգու միջեւ։

Մարտի 7-ին, ժամը 12:00-ին

Տարիք՝ 10-14
Մուտքն ազատ է (Մասնակցությունը նախապես գրանցումով)
Հասցե՝ Մաշտոցի պող., 53 շենք (Մատենադարան)
Մանրամասները՝ այս հղումով

Լուսանկարը՝ ԿԱՐԻՆ


ՊԱՐ

Ավանդական պարերի եռամսյա դասընթաց 

Երեք ամսվա ընթացքում երեխաներն ու պատանիները կծանոթանան ավանդական մշակույթին՝ երգերին եւ պարերին։ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնած դասընթացն անցկացվելու է հատուկ վարժություններով եւ խաղերով, որոնք ուժեղանում են երեխաների համագործակցության, թիմային աշխատանքի, ինքնավստահության հմտությունները։ 

Մարտի 7-ից, շաբաթ եւ կիրակի օրերին, ժամը 11:00 - 12:00

Տարիք՝ 6-13
Հասցե՝ Վարդանանց 69
Արժեքը՝ ամսական 10.000դր.
Մանրամասները՝ այս հղումով։

ԱՐՇԱՎՆԵՐ

Բացահայտումներ պատմական Կոնդում

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբն առաջարկում է ծանոթանալ ամենահին կոլորիտային թաղամասերից մեկին։ Երեխաները կզբոսնեն չորս դարի պատմություն ունեցող Կոնդի փողոցներով, կպարզեն «կոնդ» բառի նշանակությունը, կծանոթանան բակերի տների կառուցվածքին, կտեսնեն պարսկական մզկիթի մի փոքր հատված, կճանաչեն Մելիք-Աղամալյանների տոհմի պատմությանը, կնկարվեն գունեղ գրաֆիտիների մոտ։

Մարտի 7-ին, ժամը 12:30-14:00

Տարիք՝ 7-14
Մասնակցության արժեքը՝ 3000 դր.
Մանրամասները՝ այս հղումով:

ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Ամպիկը, որը չէր կարողանում անձրեւել» 

Մարտի 7-ին, ժամը 14:00-ին 

«Արեւիկ» գրատուն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Թումանյան 41
Տոմսերի արժեքը՝ 3500 դրամ
Ամրագրեք ձեր տեղերը նախապես՝ այս հղումով

Լուսանկարը՝ Արեւիկ գրատուն


«Կամակոր ճուտիկը»

Մարտի 7-ին, ժամը 12:00-ին 

Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1600-2200 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Բրեմենյան երաժիշտները»

Մարտի 7-ին, ժամը 13:00-ին 

Երանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Կատվի տունը»

Մարտի 10-ին, ժամը 13:00-ին 

Երանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 23+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ «Խաղարան» ինտերակտիվ տիկնիկային թատրոն


«Դեմբոն ու Ջեմմին»  

Մարտի 8-ին, ժամը 12:00-ին 

«Խաղարան» ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան 
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ՝ այս հղումով

«Գայլը եւ յոթ այծիկները»  

Մարտի 13-ին, ժամը 13:00-ին 

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

ՄՈՒԼՏՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ

«Մադագասկար 3» եւ  «Սուսերով պարը»  

Մարտի 7-ին, ժամը 13:00-ին 

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Տարիք՝ 6+
Հասցե՝ Զարոբյան 3
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

ԿԻՆՈ

«Ցատկողները»

Գիտնականները ստեղծել են տեխնոլոգիա, որը թույլ է տալիս մարդու գիտակցությունը տեղափոխել իրատեսական ռոբոտացված կենդանիների մարմիններ։ Կենդանիների սիրահար Մեյբլն օգտվում է այս հնարավորությունից, տեղափոխվում է ռոբոտ-կուղբի մարմին եւ ուղեւորվում վայրի բնություն՝ ուսումնասիրելու կենդանիների աշխարհը:

Տարիք՝ 6+

Գնել տոմս՝ այս հղումով կամ այս հղումով:

Կարդալ ավելին

Quality Sign BW