×


Կաննում ցուցադրվել է Սիմոն Աբգարյանի մասնակցությամբ «Դը Գոլ» ֆիլմը

Կաննի կինոփառատոնում տեղի է ունեցել ռեժիսոր Անտոնին Բոդրիի «Դը Գոլ» կենսագրական ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերում ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանն է:

Նա խաղընկերներ Բենուա Մաժիմելի, Մատյո Կասովիցի, Նիլս Շնայդերի, Քարմ Լեկլունի եւ մյուսների հետ անցել է կինոփառատոնի կարմիր գորգով:





Ֆիլմի ստեղծման աշխատանքները տեւել են ավելի քան 5 տարի: Այն գեներալ Շառլ դը Գոլի տեսանկյունից անդրադառնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի վճռորոշ դրվագներին, երբ ֆրանսիացիները հրաժարվում են հանձնվել: 


Գործողությունները սկսվում են 1940 թվականի հունիսին, երբ Ֆրանսիան կապիտուլացվում է, իսկ դը Գոլն այն ժամանակ քիչ հայտնի գեներալ էր, որը փախչում է Լոնդոն այն հստակ համոզմամբ, որ Ֆրանսիայի համար պայքարը դեռ չի ավարտվել: Նկարագրված են նաեւ Ուինսթոն Չերչիլի հետ բարդ հարաբերությունները, որին մարմնավորում է Սայմոն Ռասել Բիլը:



«Գոլի ճակատամարտը. Երկաթի դարաշրջանը» երկմասանոց կենսագրական ֆիլմի առաջին մասն է ու կինոթատրոններում կցուցադրվի հունիսի 3-ից։ 

Լուսանկարները՝ Կաննի կինոփառատոնի ու Getty Images-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW