Կյանքից հեռացել է երաժիշտ, բաս կիթառահար Ռոբերտ Մարգարյանը: Նա 62 տարեկան էր: Ցավակցական խոսքեր են գրել նրա հարազատները, ընկերներն ու գործընկերները:
Երգչուհի Անահիտ Շահբազյանը խոստովանել է՝ շատ էր հավատում, որ Մարգարյանը կկազդուրվի. «Մենք քեզ կորցրինք, իմ ավագ ընկեր: Դու յուրահատուկ էիր քո նվագով ու հումորներով: 5 տարի անդադար ամեն ուրբաթ միասին նվագել ենք ու վայելել քո ներկայությունը: Հանգչիր խաղաղությամբ, Ռոբ ջան: Դու միշտ մեր սրտերում ես»:
Լուսանկարը՝ Անահիտ Շահբազյանի անձնական արխիվից
ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը նույնպես անդրադարձել է ցավալի կորստին. «Ռոբ ջան, հազար ափսոս... Լույսերի մեջ լինես»:
Լուսանկարը՝ Տիգրան Մարտիրոսյանի Ռոբերտ Մարգարյանը
Ռոբերտ Մարգարյանը Սյուզան Մարգարյանի եղբայրն էր, Սիրուշոյի մորեղբայրը:
BRAVO.am-ը ցավակցում է Ռոբերտ Մարգարյանի ընտանիքին եւ մտերիմներին:


×
1,421






