Չինաստանում բնակություն հաստատած երգչուհի Սուսաննա Պետրոսյանը հունիսի 6-ին դարձել է 37 տարեկան: Նա խոստովանել է, որ տարին իր համար լի էր հաջողություններով եւ ձեռքբերումներով:
Ծննդյան տարեդարձի առթիվ հոբելյարը կիսվել է նոր լուսանկարներով ու շնորհակալություն հայտնել հետեւորդներին, որ հիշում են:
«Անսպասելի էր այդքան ջերմ խոսքեր ու շնորհավորանքներ ստանալը»,- գրել է երգչուհին:
Սուսաննա Պետրոսյանը Գուանչժոու քաղաքում ապրում է ամուսնու՝ Գեորգ Գասպարյանի եւ երեխաների՝ Ալիսայի եւ Մարկի հետ:
Լուսանկարները՝ երգչուհու ինստագրամյան էջից


×
177






