Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն նոր ֆոտոշարքի կադրերով է կիսվել, որոնցում նրան կարելի է շփոթել մայրիկի՝ Ալլա Պուգաչովայի հետ:
«Սիրում եմ իմ մասնագիտությունն ու կյանքն՝ անվերջ ոգեշնչման եւ հետաքրքիր հանդիպումների համար»,- նշել է նա:
Մեկնաբանություններում շատերը նկատել են 55-ամյա Օրբակայտեի եւ նրա մայրիկի՝ 77-ամյա Ալլա Պուգաչովայի զարմանալի նմանությունը: Կարծիքներ կան, որ նրանք տարիքի հետ իրար ավելի նման են դառնում:
Նրանք հիմնականում այսպիսի կարծիքներով են կիսվել. «Առաջին լուսանկարում Ալլա Բորիսովնայի հետ նմանությունը հսկայական է», «Քրիստինա, դու այնքան շատ ես նման Ալլա Բորիսովնային։ Վերջին լուսանկարում ծանոթ հայացքից սիրտս քնքշությամբ է լցվում», «Ավելի ու ավելի ես նմանվում քո լեգենդար մայրիկին»:
Վերջին անգամ մայրիկի հետ լուսանկար Օրբակայտեն հրապարակել էր ապրիլին, երբ Կիպրոսում միասին նշել էին Պուգաչովայի 77-ամյակը: Այդ առիթով հավաքվել էր գրեթե ողջ ընտանիքը՝ Պուգաչովան, Գալկինն ու նրանց երեխաները՝ 12-ամյա Լիզան ու Հարրին, Քրիստինա Օրբակայտեն ու ամուսինը՝ Միխայիլ Զեմցովը, 34-ամյա որդին՝ Նիկիտա Պրեսնյակովը: Բացակայում էր միայն Օրբակայտեի միջնեկ որդին՝ Դենի Բայսարովը:


×
174






