×


Դուա Լիպայի եւ Քալում Թըրների հարսանիքի առաջին լուսանկարները

Դուա Լիպան կիսվել է դերասան Քալում Թըրների հետ հարսանիքի գեղեցիկ ֆոտոշարքով: 

«Պարոն եւ տիկին», - լուսանկարներն այսպես է մակագրել Լիպան:


30-ամյա երգչուհն հարսանիքին կրել է Chanel-ի երկար փեշով ու բաց մեջքով զգեստ, որը զարդարված է եղել փետուրներով եւ բյուրեղներով, իսկ քողն ասեղնագործված էր: Արարողությունը տեղի է ունեցել Իտալիայի Վիլլա Վալգուարներայում:

Ավելի վաղ Դուա Լիպան եւ Քալում Թյորները հանգիստ պայմաններում իրենց ամուսնությունը գրանցել են Լոնդոնի քաղաքապետարանում:


Աշնան սկզբին նրանք պլանավորում են երկօրյա հարսանեկան արարողություն կազմակերպել Պալերմոյում, որտեղ մասնավոր ինքնաթիռներով կժամանեն նրանց հյուրերը: Պալերմոյի բնակիչներն արդեն իսկ դեմ են արտահայտվել սպասվող մեծ տոնակատարությանը:

Դուա Լիպան եւ Քալում Թյորները միասին են ավելի քան երկու տարի:

Կարդալ ավելին

Quality Sign BW