×


Porsche Centre Yerevan-ը անցկացրեց Porsche Community Event-ի երրորդ ամենամյա հավաքը

Porsche-ի սիրահարներին ողջ աշխարհում միավորում են նույն էներգիան, արժեքներն ու ապրելակերպը։ Հենց այս ամուր հիմքի վրա է ձևավորվում Porsche Community-ն՝ միջավայր, որտեղ տիրում են ազատության, նորարարության և համայնքային կապի ոգին։

Porsche Centre Yerevan-ի կազմակերպած միջոցառման առանցքում մեկ գաղափար էր՝ Porsche-ն երբեք միայն մեքենա չի եղել։ Porsche-ն համայնք է՝ մարդիկ, որոնց միավորում են նույն էներգիան, նույն արժեքները և ճանապարհի հանդեպ նույն սերը։ Եվ այդ երեկո համայնքը հենց իր հյուրերն էին։

Երեկոյի ծրագիրը

Միջոցառման ընթացքում նախատեսված էին բազմաթիվ հետաքրքիր իվենթներ ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկ հյուրերի համար։ Հյուրերը հնարավորություն ունեցան մասնակցելու նետաձգությանը և փորձելու իրենց հմտությունները հրաձգարանում։ Բացի այդ, Porsche-ի փոքրիկ պիլոնների վրա հնարավոր էր պատվիրել անհատական գրավյուրա և այն որպես հուշանվեր վերցնել իրենց հետ, ինչպես նաև ստանալ Գարեգինի կողմից պատրաստվող յուրօրինակ շապիկներ։ Երեխաներին սպասում էին մանկական անիմացիոն ծրագրեր, ինչպես նաև քաղցր բամբակի և պաղպաղակի հատուկ գոտիներ։


Միջոցառման հարթակում ներկայացված էր Porsche-ի մոդելային շարքը, որին հյուրերը կարող էին ծանոթանալ ամբողջ երեկոյի ընթացքում՝ մոտիկից և առանց շտապելու։ Հատուկ ուշադրության կենտրոնում էր երեկոյի գլխավոր հերոսներից մեկը՝ Cayenne Black Edition-ը, որի համար գործում էր հատուկ առաջարկ։ Մանրամասներին ծանոթանալու համար հյուրերը կարող էին մոտենալ վաճառքի մենեջերին, որը պատրաստ էր սիրով պատասխանել բոլոր հարցերին։

Թեստ-դրայվերը

Ժամը 19:00-ից մեկնարկեցին թեստ-դրայվերը. հյուրերը կարող էին ոչ միայն տեսնել, այլև անձամբ զգալ Porsche-ի ղեկին լինելու հաճույքը։ Մասնակցելու համար անհրաժեշտ էր նախապես գրանցվել կազմակերպիչների մոտ։ Ինչպես հայտնի է, Porsche-ի մասին կարելի է երկար խոսել, բայց այն պետք է զգալ՝ ղեկին։


Ֆինանսական գործընկերները

Porsche գործընկերները՝ Ինեկոբանկը և Armenia Leasing-ը, այս երեկոյի համար պատրաստել էին բացառիկ ֆինանսական առաջարկներ ցուցադրված մեքենաների համար, և ոչ միայն։ Եթե երազանքի Porsche-ն այդ օրը այստեղ էր, ապա դրան մոտենալու ճանապարհն էլ երբևէ այսքան կարճ չէր եղել։

Ինեկոբանկի և Armenia Leasing-ի շնորհիվ ցուցադրված մեքենաների համար գործում էին ֆինանսավորման և լիզինգի բացառիկ պայմաններ։ Բոլոր մանրամասներին հյուրերը կարող էին ծանոթանալ տեղում՝ վաճառքի մենեջերի օգնությամբ։


Porsche Community-ն՝ 1952-ից մինչև Հայաստան

Ամեն ինչ սկսվեց 1952 թվականի մայիսի 26-ին, երբ Գերմանիայում Porsche-ի մի խումբ սիրահարներ հիմնեցին աշխարհում առաջին Porsche ակումբը։ Նրանց նպատակը պարզ էր՝ կիսվել Porsche վարելու բերկրանքով և միասին ժամանակ անցկացնել։

Այս նախաձեռնությունն անմիջապես արժանացավ հենց Ֆերդինանդ Պորշեի աջակցությանը, ինչն էլ հիմք դրեց բրենդի և հաճախորդների միջև խորը, ջերմ ու ընկերական հարաբերություններին։

Այն, ինչ հիմնվեց որպես փոքր համայնք, այսօր դարձել է աշխարհում ավտոսիրողների ամենամեծ միավորումներից մեկը։ Միայն պատկերացրեք ծավալները. աշխարհի ավելի քան 700 պաշտոնական ակումբներում այսօր միավորված է շուրջ 240,000 անդամ։


Սա հսկայական գլոբալ ցանց է, որտեղ ավանդույթները, ազատության ոգին և իրական արժեքների հանդեպ հարգանքը փոխանցվում են սերնդեսերունդ։

Իսկ Հայաստանում այս ոգին ապրում է արդեն շուրջ 5 տարի։ Այս ընթացքում Porsche Yerevan-ը կազմակերպել է կանանց հզորացմանը նվիրված Driven Female միջոցառումները, տարբեր ոլորտների տաղանդներին մեկտեղող Creative Leaders-ը, ինչպես նաև քաղաքից դուրս անցկացվող էքստրեմալ Driving Event-ները։ Եվ ահա արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է համայնքի գլխավոր հավաքը՝ Community Event-ը, որը մեկ հարկի տակ է հավաքում Porsche-ի սիրահարներին։ Համայնքը գոյություն ունի հենց նրանց շնորհիվ։

Համայնքի պատմությունն ու գործընկերների առաջարկները

Cayenne Black Edition-ը ցուցադրված էր հենց տեղում և հասանելի հատուկ առաջարկով։ Սա այն դեպքն է, երբ բացառիկը դառնում է նաև հասանելի։


Ինեկոբանկի և Armenia Leasing-ի շնորհիվ ցուցադրված մեքենաների համար գործում էին ֆինանսավորման և լիզինգի բացառիկ պայմաններ։ Բոլոր մանրամասները հնարավոր էր ճշտել տեղում՝ վաճառքի մենեջերի օգնությամբ։

Cayenne Electric՝ հուլիսի 17-ից

Երեկոյի ավարտին հայտարարվեց ևս մեկ կարևոր նորություն նրանց համար, ովքեր սիրում են առաջինը լինել. հուլիսի 17-ին սպասվում է առանձնահատուկ իրադարձություն՝ բոլորովին նոր Cayenne Electric-ի պաշտոնական շնորհանդեսը։


Cayenne Electric-ը միավորում է սպորտային մեքենայի ԴՆԹ-ն և SUV-ի հարմարավետությունը։ Այն առանձնանում է լեգենդար 911-ից ոգեշնչված դիզայնով, Launch Control-ով՝ մինչև 850 կՎտ կամ 1156 ձիաուժ հզորությամբ, մինչև 642 կմ ընթացքի պաշարով, իսկ 800 վոլտանոց ճարտարապետության շնորհիվ՝ լիցքավորվում է 10%-ից մինչև 80% ընդամենը մոտ 16 րոպեում։ Porsche Community-ի անդամները, ինչպես միշտ, առաջիններից կլինեն, ովքեր այն կտեսնեն մոտիկից։ 

Porsche Community-ն Հայաստանում

Հայաստանում Porsche-ի ոգին ու ավանդույթները լավագույնս պահպանում և զարգացնում է բրենդի պաշտոնական ներկայացուցիչը՝ Պորշե Կենտրոն Երևանը։ Պարբերաբար կազմակերպվող միջոցառումները և նոր մոդելների տպավորիչ շնորհանդեսները հայ ավտոսիրողներին դարձնում են Porsche-ի բացառիկ փիլիսոփայության անբաժան մասը։

Կարդալ ավելին

Quality Sign BW