Հայաստանի վաստակավոր արտիստ Խորեն Լեւոնյանն ու երգչուհի, դերասանուհի Էմմա Ազիզյանը նշել են իրենց ամուսնության մեկամյակը: Այդ առիթով Ազիզյանն ընտանեկան կադրերով է կիսվել ու գրել.
«Շնորհավոր մեր տարեդարձը՝ 1 տարի: Ամենագեղեցիկ, ամենաապահով ու ամենակարեւոր տեղն այնտեղ է, որտեղ դու ես եւ որտեղ մեր ընտանիքն է։ Սիրում եմ քեզ»:
Զույգի դուստրը ծնվել է այս տարի: Լեւոնյանը 2 որդի ունի բալետի պարուհի Մերի Հովհաննիսյանի եւ դերասանուհի, հրուշակագործ Լիկա Մեսրոպյանի հետ ամուսնություններից:
Մարտին կայացած «Կինո ու մի քիչ ավելին» երաժշտական ներկայացման պրեմիերային դերասանն այսպիսի խոստովանություն էր արել. «Իմ կյանքում եղել են շատ սերեր ու պատմություններ, կա ընտանիք, ունեմ զավակներ։ Մեծ տղաս՝ Արմենը, իր անունը ստացել է պապի պատվին։ Արամը՝ որդիս, որի անունը պապիս հոր ու իր եղբոր՝ իգդիրցիների պատմությունից է սերում։ Եվ, իհարկե, դուստրս՝ լույսը, հույսը, որի անունն Արեւ ենք դրել։ Ինչպես նկատում եք, բոլորը հենց «Ար»-ով են սկսվում, ինչը հատուկ եմ արել։ Մի ժամանակ «մոդա» կար կարծելու, թե հայի անունները հին են, չեն սազում, լավ չեն հնչում... Ես, ընդհակառակը, որքան մեծանում եմ, այնքան սիրում եմ հայկական անունները, որովհետեւ դրանք ցույց են տալիս պատկանելիությունդ՝ թե որտեղից ես»։


×
292






