Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիամ Ադամյանը հանգիստն է վայելել Եգիպտոսում, որտեղից գեղեցիկ հիշողություններով ու պահերով է կիսվել։
Նախ նա պատմել է, թե որքան հաճելի ու բացահայտումներով լի է դստեր՝ Մանեի հետ ճանապարհորդելը։ «Երբ քո երազանքի ճանապարհի ընկերոջ հետ ոչ թե ծանոթանում ես, այլ ինքդ ես լույս աշխարհ բերում։ Այս պուճուր մարդուկը իսկական ճանապարհի ընկեր է ու ամեն տարի ավելի հետաքրքիր է լինում իր հետ նոր վայրեր բացահայտելը՝ նոր հարցերով ու նոր «ինչու»-ներով»- գրել է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանուհին անկեղծացել է, որ իսկապես հանգստանում է միայն ծովի առկայությամբ. «Իմ թերապիան այս տեսքն ունի։ Բոլոր ուժերս միանգամից վերականգնվում են, հենց մնում եմ ծովի հետ»։
Посмотреть эту публикацию в Instagram
Ադամյանը նաեւ խոստովանել է, որ ճանապարհորդելիս սովորաբար իր կշեռքն է տանում հետը։ «Ու չնայած՝ հյուրանոցներում հիմնականում լինում է, ես իմն եմ տանում, որ հետո չասեմ՝ հաստատ կշեռքից է, իմով նույնը կլինեմ։ Փորձված մեթոդ է»,- կատակել է նա։
Դերասանուհին արդեն վերադարձել է ու նույնիսկ հասցրել հարսանիքի ներկա լինել։


×
166






