Երեւանի խամաճիկների պետական թատրոնը օգոստոսի վերջին մասնակցել է Մոսկվայի Չիստոպրուդնի բուլվարում անցկացվող «Թատերական բուլվար» փառատոնին:
Ռուսաստանյան հանդիսատեսին ներկայացվել է «Երեւանյան տրամվայ» հուզիչ ներկայացում-ճամփորդությունը, որը բեմադրել է թատրոնի ու կինոյի դերասանուհի, ռեժիսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանը:
«Երեւանյան տրամվայ»-ն 1960-1970-ական թվականների Երեւանի մթնոլորտով գրավել է տեղացիների սրտերը, հայտնում են թատրոնից:
Աննա Էլբակյանի թոռնուհին՝ Էլմիրա Ադիյանը, տիկնիկավարներից մեկն է:
Ներկայացման կերպարներն ու տրամվայի ուղեւորները ժամանակի հայտնի հայ մշակութային գործիչներն են՝ Կոմիտասը, Մհեր Մկրտչյանը, Շառլ Ազնավուրը, Առնո Բաբաջանյանը, Վիլյամ Սարոյանը:
Լուսանկարները՝ Խամաճիկների թատրոնի


×
160






