Դերասաններ Անժելա Սարաֆյանն ու Ջարադ Փոլը համատեղ լուսանկարներ են հրապարակել Փարիզի Լյուքսեմբուրգի այգուց եւ շնորհավորանքներ են ընդունում ամուսնության կապակցությամբ:
43-ամյա դերասանուհին եւ նրա 50-ամյա ընտրյալը պաշտոնական հայտարարություն չեն արել: Այնուամենայնիվ, կադրերում Անժելան հարսանեկան ոճի սպիտակ զգեստով է, իսկ մեկնաբանություններում էլ զույգն արձագանքում է մտերիմների ու հետեւորդների շնորհավորանքներին:
Դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր Ջարադը լուսանկարի մեկնաբանություններում գրել է, որ ամենաերջանիկն է:


×
227





