Քիմ Քարդաշյանը վերջերս հոսպիտալացվել է կերակրափողի հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին նա պատմել է ընտանեկան «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի թրեյլերում։
45-ամյա Քարդաշյանին կերակրափողի բորբոքում են ախտորոշել: Չբուժելու դեպքում այն վերածվում է Բարետի համախտանիշի, որը կարող է հանգեցնել քաղցկեղի։
«Keeping Up with the Kardashians»-ի թրեյլերում Քիմը հիվանդանոցում հետազոտություններ է անցնում։ «Ես կերակրափողի բորբոքում ունեմ», - ասում է նա։ Շոուի պրոդյուսերը հարցնում է. «Հենց այդ հիվանդության պատճառով չէ՞ր հայրդ մահացել», եւ Քարդաշյանը հաստատում է:
Ռոբերտ Քարդաշյանը կերակրափողի քաղցկեղից մահացել է 2003 թվականին՝ 59 տարեկանում:
«Չեմ կարող: Ուզում եմ լաց լինել», - դստեր հոսպիտալացմանն այսպես է արձագանքել մայրը՝ Քրիս Ջենները։
Փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը հայտնի է դարձել նրանով, որ պաշտպանել է ֆուտբոլիստ ու դերասան Օ. Ջեյ Սիմփսոնին: Նա ու American Airlines-ի նախկին բորդուղեկցորդուհի Քրիս Ջեններն ամուսնացել են 1978 թվականին , իսկ 1991-ին բաժանվել ՝ կնոջ դավաճանության պատճառով։ Զույգը երեք դուստր ու մեկ որդի ունի:
2019 թվականին Քարդաշյան-Ջեններ ընտանիքը Կալիֆոռնիայի համալսարանին կից բացել է Ռոբերտ Քարդաշյանի անվան կերակրափողի առողջության կենտրոնը։


×
128





