×


Ջենիֆեր Լոպեսի «նմանակի» ոստիկանության լուսանկարը վիրուսային է դարձել

Մինեսոտայի բնակիչներից մեկը ձերբակալվել է խանութից գողություն կատարելու համար ու շատ արագ հայտնի դարձել, սակայն ոչ թե իր արարքի պատճառով, այլ Ջենիֆեր Լոպեսի հետ զարմանալի նմանության շնորհիվ: 

35-ամյա Սիրենա Էնն Քուաստը ձերբակալվել է Մոնտիչելոյի խանութից էլեկտրական սարքերի երկու տուփ մարտկոց գողանալու կասկածանքով։ Գողացված իրերի արժեքը կազմել է մոտավորապես 580 դոլար։


Իրավապահ մարմինների տվյալներով՝ խանութի աշխատակիցը ճանաչել է կնոջը երկու օր առաջ տեղի ունեցած նմանատիպ միջադեպի շնորհիվ եւ դիմել ոստիկանություն։ Ձերբակալվելուց հետո Քուաստը խոստովանել է իր մեղքը, եւ հաջորդ օրը նրան ազատ են արձակել։

Սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը միանգամից գրավել է ոստիկանության արխիվում պահպանված Քուաստի լուսանկարը: Շատերն անմիջապես նկատել են նրա զարմանալի նմանությունը Լոպեսին՝ նրան անվանելով երգչուհու «կրկնօրինակը»:

Քուաստը հաշված ժամերի ընթացքում հայտնվել է մի շարք առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Կարդալ ավելին

Quality Sign BW