×


“Agent Provocateur”-ի էրոտիկ ցուցադրությունը` բարեգործական նպատակով :)

Սեքսուալ եւ գեղեցիկ ներքնազգեստներ արտադրող հայտնի ապրանքանիշ “Agent Provocateur”-ն օրերս Լոնդոնում բարեգործական նպատակով ֆեշն-շոու է իրականացրել: Երեկույթից ստացված ողջ հասույթը փոխանցվել է կանանց աջակցող “Seven Bar” հիմնադրամին:

"Agent Provocateur"-ի ցուցադրությանը


Պոդիումով մոդելներից բացի քայլել են նաեւ հայտնի մի շարք կանայք, այդ թվում` 60-ամյա Մարի Հելվինը: Այս բրենդի ներքնազգեստները կարվում են մետաքսյա, ատլասե բարձրորակ եւ թանկարժեք կտորներից` օգտագործելով նաեւ գիպյուր, ժանյակներ, ժապավեններ եւ այլն:

"Agent Provocateur"-ի ցուցադրությանը


Նշենք, որ տարբեր տարիների բրենդի գովազդային դեմքն են եղել Քեյթ Մոսը, Քայլի Մինոուգը, Դիտա ֆոն Տիզը եւ ուրիշներ: Հիմա էլ Պենելոպե եւ Մոնիկա Քրուզներն են հավաքածու ստեղծում “Agent Provocateur”-ի համար:

"Agent Provocateur"-ի ցուցադրությանը


Անգլիական բրենդն արտադրում է նաեւ լողազգեստներ, զուգագուլպաներ, ինտիմ աքսեսուարներ, այդ թվում` ժապավեններով ձեռնաշղթաներ եւ այլն:), օծանելիք, ներքնազգեստի հարսանեկան հավաքածուներ:

BRAVO.am
Աղբյուրը` “Agent Provocateur”

Կարդալ ավելին

Quality Sign BW