×


«Դա կարող է վիրավորել թե՛ ինձ, թե ՛ բրենդին». Արմինե Հարությունյան

«Գուչիի» ցուցադրությանը մասնակցած հայ մոդել Արմինե Հարությունյանը կրկին ուշադրության կենտրոնում է: Վրաստանում «Մերսեդես Բենզ» նորաձեւության շաբաթվա շրջանակում տեղի ունեցած ցուցադրության բացումը հենց Արմինեն է արել` ներկայացնելով հեղինակավոր «Dalood» ապրանքանիշի հագուստը: Մոդելը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ցուցադրության մանրամասներն ու նշել իր բարկության պատճառը:

Պարզվում է` հենց ապրանքանիշի կազմակերպիչներն են հրավիրել Արմինեին, պատրաստ են եղել վճարել նաեւ ճանապարհածախսը.«Կազմակերպիչները վաղուց էին որոշել, բայց ես միայն շոուի ժամանակ տեղեկացա, որ բացումը հենց ես պետք է անեմ»:

Արմինե Հարությունյանը


Ի տարբերություն «Գուչիի» ցուցադրությանը, այս անգամ Արմինեն քայել է պոդիումով.«Մի քիչ վախենում էի, քանի որ պոդիումի վրա երբեք չէի քայլել: Մինչ ցուցադրությունը փորձեր էլ չեղան. մեկ փորձ ենք արել: Ուրիշ հագուստ պետք է հագնեի, բայց վերջին պահին այն փոխեցին»,-պատմել է նա:

Արմինեին ճանաչել են հյուրանոցում, փողոցում, տաքսիի մեջ, մի խոսքով՝ ամենուր. «Թբիլիսիում շատ ջերմ վերաբերմունք տեսա: Բոլորը լավ խոսքեր էին ասում, ուզում էին նկարվել: Փողոցում բոլորը ճանաչում էին, զգացի, որ ուրախ են ինձ տեսնելու համար: Հյուրանոցի հայ աշխատակիցը նույնպես լուսանկարվեց ինձ հետ: Նույնիսկ տաքսիի վարորդը ճանաչեց»:

Անդրադառնալով լրատվամիջոցների ուշադրությանը՝ Արմինեն նշել է.«Անսովոր է, հաճելի եւ տհաճ: Արթնացա մի օր, ու բոլորը սկսեցին հետաքրքրվել ինձնով: Ես գոյություն ունեի նաեւ մինչ այդ»:


Երիտասարդ մոդելն իր մասին նյութեր կարդալու ժամանակ չունի, բայց հասցրել է հետեւել մի քանիսին ու բարկացել է.«Կցանկանամ, որ հայ լրագրողները մի քիչ գրագետ լինեն: Գրում են նյութ ու սխալ են նշում բրենդի անունը: Դա կարող է վիրավորել թե՛ ինձ, թե՛ տվյալ բրենդին»:

Արմինեն հույս է հայտնել, որ նման ցուցադրությունները շարունակական բնույթ կկրեն:

Տեքստը` Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները` Vogue.fr-ի եւ Արմինեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW