×


BBC-ն, Rollingstone-ը եւ Guardian-ը` Dorians-ի եւ Թոնի Այոմիի \"եվրատեսիլյան\" համագործակցության մասին

Հայաստանը “Եվրատեսիլ 2013”-ում ներկայացնող “Dorians” ռոք-խմբի անունն այս մրցույթի շրջանակում արտասահմանյան լրատվամիջոցները սկսեցին շոշափել դեռ այն ժամանակ, երբ երգն ընտրված չէր, սակայն բրիտանական հեղինակավոր William Hill բուքմեյքերական ընկերությունը  հայտարարեց, որ իրենց արդյունքներով մեր մասնակիցը առաջատարների շարքում է:

Գոռ Սուջյանը


Հայաստանի մասնակցության մասին խոսակցությունները թեժացան այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ Dorians բենդը Մալմյոյի բեմից հնչեցնելու է “Lonely Planet” երգը, որի երաժշտության հեղինակը լեգենդար ռոք երաժիշտ, բրիտանական “Black Sabbath” ռոք-խմբի համահիմնադիր, կիթառահար եւ երգահան Թոնի Այոմին է:

BBC, Rollingstone, Guardian եւ հանրահայտ այլ պարբերականների անդրադարձներին ծանոթանալու համար առաջարկում ենք այցելել Dorians-ի “ֆեյսբուքյան” էջ, որտեղ էլ կգտնեք բոլոր հրապարակումների հղումները:

Թոնի Այոմին


“Ռոքի ու ծանր մետալի լեգենդ Թոնի Այոմին երգ է գրել “Եվրատեսիլ 2013” երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ “Dorians” խմբի համար”. այսպես է սկսվում BBC-ի պատրաստած տեսանյութը, որտեղ ցուցադրվում է նաեւ հատված երգի կատարումից: Թոնի Այոմին էլ իր հերթին խոստովանում է, որ նախկինում “Եվրատեսիլ”-ի համար երգ երբեւէ չի գրել. “Շատ բաներ եմ արել կյանքումս, բայց նման բան` երբեք: Մշտապես պետք է առաջ շարժվել, այժմ “Եվրատեսիլ”-ի հերթն է”:

Ռոք երաժիշտը նաեւ հետեւյալն է ասել. “Չգիտեմ` ինչպիսին են մեր հնարավորությունները, որովհետեւ չեմ լսել մյուս մասնակիցների երգերը, բայց շատ մեծ հույսեր ունեմ: Կարծում եմ` այս ռոք-բալլադը հաջողություն կունենա մրցույթի շրջանակում: Ակնկալում եմ, որ այս երգը կփակի բոլորի բերանը:)”:

Dorians ռոք-բենդը


Rollingstones-ը անդրադարձել է Գյումրիի երաժշտական դպրոցի  կառուցման թեմային, որին իր մասնակցությունն ունի նաեւ Թոնի Այոմին: Այս ամսագրի հետ զրույցում “Black Sabbath”-ի կիթառահարը պատմել է, թե ինչպես է համաձայնել “եվրատեսիլյան” երգի հեղինակ դառնալ. “Սկզբում ասացի` Աստված իմ, չգիտեմ, տարoրինակ է, որ այդ մրցույթի համար երգ գրեմ: Բայց հետո նշեցի, որ ռոք-բալլադ ունեմ ու այն կներկայացնեմ”:

Guardian-ը կրկին անդրադարձել է “Dorians” եւ Թոնի Այոմի համագործակցությանը, ինչպես նաեւ այս երաժշտի` Հայաստանի հետ ունեցած կապին: Պարբերականը նաեւ գրել է, որ չնայած քննադատություններին եւ այս մրցույթի հասցեին երբեմն հնչող ոչ դրական կարծիքներին` այն յուրաքանչյուր տարի 10 միլիոնից ավելի մարդ է դիտում, եւ հենց “Եվրատեսիլ”-ի շնորհիվ է ժամանակին հայտնի դարձել “Abba” խումբը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Dorians-ի ֆեյսբուքյան էջից եւ Muradian Photography-ի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW