Ամերիկաբնակ պորտապարուհի Աննա Պիպոյանն օգոստոսին BRAVO.am-ին պատմել էր, որ նախատեսում է ուսուցողական տեսասկավառակ թողարկել: Եվ ահա, Սուրբ Ծննդյան նախօրեին տեղի է ունեցել “BELLYMODE”-ի շնորհանդեսը:
Աննա Պիպոյանը
“Ժամանակակից պորտապարը խորհրդանշող “BELLYMODE”-ը ես եմ հորինել:): DVD-ն ներառում է սկսնակների համար պորտապարի բոլոր տեսակները, այդ թվում` ժամանակակից շարժումներ, որոնք կարելի է համատեղել պորտապարի հետ”,-ասել է Աննան` հավելելով, որ ինքն էլ է ներկայացնում այս պարի ժամանակակից տեսակը.“Տեսասկավառակում կան նաեւ այլ պարեր, որոնք կարող են օգտագործվել տարբեր առիթների համար”:
Աննա Պիպոյանը
Պորտապարուհու նորություններն այսքանով չեն սահմանափակվում: Նա հեռուստատեսային նոր ծրագիր է վարում.“Շոուն բավական ինտրիգային անուն ունի` “Պորտապարուհիների գաղտնի օրագիրը”: Երեք հաղորդավարուհիներով քննարկում ենք շոու-բիզնեսը, դրա լավ եւ վատ կողմերը, խորհուրդներ ենք տալիս, ինչպես նաեւ ունենք զվարճալի հատված: Ամեն հաղորդման վերջում հանում ենք մեր օրագիրը եւ կարդում այդ օրվա գաղտնիքը: Դա շոուի ամենահետաքրքիր մասն է, եւ պետք է սկզբից հետեւես ծրագրին` հասկանալու, թե ինչի մասին է խոսքը”:
Աննա Պիպոյանը
Աննա Պիպոյանի խոսքով` արդեն 4 հաղորդում ցուցադրվել է, հույս ունի` հաջորդ տարի կշարունակեն նույն եռանդով աշխատել.“Հավերժ արթուն Նյու Յորքն իմ հանդեպ միշտ բարեհաճ է գտնվել, թող հաջորդ տարի եւս այդպես լինի:)”,-ասել է նա, իսկ մեր ընթերցողներին հետեւյալ մաղթանքը հղել.“Հետեւեք ձեր երազանքներին, քանի որ երբ կենտրոնանում ես եւ հավատում, իրականանում են”:
Ի դեպ, պարուհու մայրիկը Հայաստանում է դիմավորելու Նոր տարին, իսկ Աննան տոներն անցկացնում է սիրելի ընկերների եւ զարմիկի հետ.“Սանտա Կլաուսին չեմ խնդրել որեւէ հատուկ նվեր բերել: Ուղղակի շնորհակալ եմ, որ ունեմ այն, ինչ ունեմ: Ցանկանում եմ եղածը պահել եւ ավելի շատացնել”:
Տեքստը` Նարինե Դանեղյան/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Պիպոյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: