×


EVITA PERONI-ի նրբաճաշակ աքսեսուարներն արդեն Երեւանում են

EVITA PERONI -ի` ցանկացած ճաշակի, ոճի ու բնավորության կնոջ համար նախատեսված աքսեսուարներն այլեւս հասանելի են նաեւ հայաստանյան սպառողին. դանիական հանրահայտ բրենդի խանութ-սրահը տեղակայված է “Դալմա Գարդեն Մոլի” առաջին հարկում, որտեղ մարտի 3-ին սրահի հանդիսավոր բացման արարողությունն էր: Միջոցառումը կազմակերպված էր ինքնատիպ նորաձեւության ցուցադրության ձեւաչափով՝ հայաստանյան հայտնի հագուստի դիզայներների եւ EVITA PERONI աքսեսուարների համադրությամբ:

EVITA PERONI բրենդի ֆրենչայզ մենեջեր Ջուդիթ Հասսենը կտրում է տոնական տորթը


EVITA PERONI-ն կանանց եւ աղջիկներին ներկայանում է ինչպես վարսերի համար նախատեսված բարձր որակի աքսեսուարներով, այնպես էլ կանացի զարդերի, արեւային ակնոցների եւ պայուսակների լայն հավաքածուներով: 

EVITA PERONI բրենդի` վարսերի համար նախատեսված աքսեսուարներից


Միջոցառմանը ներկա գտնվելու նպատակով Հայաստան էր ժամանել ապրանքանիշի ֆրենչայզ մենեջեր Ջուդիթ Հասսենը: Վերջինս BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ EVITA PERONI-ն 25 տարվա ընթացքում Դանիայից տարածվեց աշխարհի 42 երկրներով՝ դառնալով յուրահատուկ համաշխարհային բրենդ այն կանանց համար, ովքեր ցանկանում են լինել նորաձեւ, ժամանակակից եւ ունենալ եվրոպական նորաձեւության ուղղություններին համահունչ բարձրորակ նյութերից եւ արհեստավարժ մասնագետների կողմից պատրաստված էքսկլյուզիվ աքսեսուարներ. “Կարճատեւ այցիս ընթացքում նկատեցի որ հայ կանայք մեծ ուշադրություն են դարձնում նորաձեւությանը եւ նրա զարգացումներին: Վստահ եմ, որ Հայաստանն այն երկրներց է որտեղ EVITA PERONI ապրանքանիշը կարժանանա բարձր գնահատականի եւ կօգնի հայ կանանց առավել ընդգծելու իրենց հմայքը, համարձակությունն ու կանացիությունը”:

EVITA PERONI երեւանյան խանութ-սրահում ներկայացված տեսականին


Դանիական բրենդի արգենտինական անվանումը, ինչպես տեղեկացրեց Ջուդիթ Հասսենը, կապված է Արգենտինայի նախագահ Խուան Պերոնի կնոջ`հանրահայտ Էվա Պերոնի անվան հետ.“Նա կանացի էր, նրբաճաշակ, համարձակ: “Evita Peroni”-ի արտադրանքն էլ հենց այդպիսին է”:

Մոդելը ցուցադրում է EVITA PERONI աքսեսուարներից


Խանութ-սրահի հիմնադիրներից Աննա Համբարձումյանը, խոսելով EVITA PERONI-ի արտադրանքի մասին, նշեց. “EVITA PERONI-ի հաճախորդն այն կինն է, ով անընդհատ ձգտում է փոփոխությունների: Նա կարող է լինել խորհրդավոր, միեւնույն ժամանակ դրամատիկ եւ միստիկ: Նա կարող է լինել համարձակ եւ գայթակղող: Ինչպիսի տրամադրություն էլ որ նա ունենա, կարող է վստահ լինել, որ կգտնի այդ պահին իր տրամադրությանը լավագույնս համապատասխանող զարդ”:

Մոդելը ցուցադրում է EVITA PERONI աքսեսուարներից


EVITA PERONI-ին աչքի է ընկնում մանրուքների նկատմամբ ուրույն ուշադրությամբ: Զարդերի մեծամասնությունը պատրաստված է ձեռքով, ոսկեպատ մետաղները, կիսաթանկարժեք քարերը, բնական կաշին, մետաքսը եւ արհեստավարժ ձեռագործ մասնագետների ոգեշնչումը պարփակվում են ուրույն դիզայնի մեջ՝ դառնալով կանացի գրավչության անխոս գրավականը:

EVITA PERONI երեւանյան խանութ-սրահում ներկայացված զարդերից


EVITA PERONI երեւանյան սրահը առաջարկում է կանանց փոփոխել իրենց արտաքինն այնքան հաճախ, որքան հաճախ փոփոխվում է իրենց տրամադրությունը: 

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW