×


“Elite Life Fair 2012”-ին՝ շքեղ ավտոմեքենաներից եւ զբոսանավերից մինչեւ զարդեր ու ժամացույցներ

Հունիսի 15-ին եւ 16-ին “Golden Palace” հյուրանոցային համալիրում արդեն 5-րդ անգամ  “Էլ Հոլդինգ”  ընկերության կողմից անց է կացվելու “Elite Life Fair” շքեղության եւ նրբաճաշակության ցուցահանդեսը:

“Elite Life Fair 2012”-ը կանցկացվի հունիսի 15-ին եւ 16-ին


Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 40 ընկերություն: “Elite Life Fair”-ի շրջանակում ներկայացվելու են շքեղ ավտոմեքենաներ եւ զբոսանավեր, թանկարժեք ոսկյա զարդեր, բարձրակարգ տեխնիկա, բարձրորակ ու նրբաճաշակ աքսեսուարներ` սկսած թանկարժեք գրիչներից վերջացրած շքեղ ժամացույցներով:

“Elite Life Fair 2012”-ը կանցկացվի հունիսի 15-ին եւ 16-ին


Հրավիրվածների թիվը գերազանցում է 5000-ը, որոնց թվում են հեղինակավոր եւ խոշոր գործարարներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ ու քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ հյուրեր արտերկրից: “Elite Life Fair 2012”-ը բացելու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 


Սպասվում են բազմաթիվ անակնկալներ գլխավոր հովանավոր HSBC բանկի կողմից, ինչպես նաեւ անակնկալ շոու ծրագիր “Philip Morris” ընկերության կողմից: Իսկ երեկոյից հետո բոլոր ցանկացողներին սպասվում է “After Party” “Kami” ակումբում: 
                                                                    
BRAVO.am
Ինֆորմացիան եւ լուսանկարները տրամադրել է “Էլ Հոլդինգ”  ընկերությունը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW