Երեւանի ակտիվ երիտասարդությունը երեկ նշել է “Halloween”-ը: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում իրենց չտեսնված լավ են զգացել ու անասելի հաճույքով անցորդներին սարսափահար են արել հայկական ծագման հրեշները, կմախքները, դիակները, մումիաները, մեռած հարսները, վհուկները, որոնց ճիրաններից նրանց փրկել են հրեշտակները ու տարօրինակ տեսքով այլ բարիներ:): Տոնի սիրահարները մութ ուժերի հետ խրախճանքը շարունակել են փաբերում ու ակումբներում, որտեղ նրանց անմահացրել են BRAVO.am-ի լուսանկարիչները:
"Halloween"-ը “Bourbon Street” փաբում
“Bourbon Street”-ում հոկտեմբերի 31-ին բավական վախենալու էր:): Հենց մուտքի մոտ, անսպասելիորեն բարձր գոռալով, մեզ վախեցրեց դիմակավորված զոմբին, որը երկար ժամանակ չեր թողնում մտնել փաբ: Ներսում ամեն ինչ “հելոուինյան” էր. մութ տարածք, սարդոստայններով պատված ջահեր, արյունոտ հայելիներ, շրջված սեղաններ, լուսարձակող յուրօրինակ ոգելից խմիչքներ եւ, իհարկե, դիմակավորված, սարսափազդու կերպարներով այցելուներ եւ հրավիրված դերասաններ: Ողջ երեկույթի ընթացքում փաբում սարսափ ֆիլմերից դրվագներ էին ցուցադրվում: Նշենք, որ բացի հաուս եւ փոփ երաժշտությունից, հնչեցին նաեւ Գերմանիայից հյուրընկալված “Կոնֆուսաո” կառնավալային նվագախմբի թմբուկային յուրահատուկ ռիթմերը:
"Halloween"-ը “That Place” փաբում
“That Place”-ում տիրում էր իսկական “հելոուինյան” մթնոլորտ. փաբի ողջ տարածքը զարդարված էր դդումներով, առաստաղից կախված էին չղջիկներ: Սակայն, այն ժամանակ, երբ BRAVO.am-ը եղավ “That Place”-ում, փաբում դիմակավորված կերպարների պակաս էր զգացվում, որը փորձում էին լրացնել փաբի դիմակավորված աշխատակիցները:
"Halloween"-ը “Cheers” փաբում
Դիմակավորված կերպարների տեսանկյունից ավելի ակտիվ էր “Cheers” փաբը. պատճառը, գուցե, այն էր, որ արգելված էր ոտքից գլուխ “հելոուինյան” տեսք չունեցող անձանց մուտքը: Կերպարանափոխված էին ինչպես փաբի աշխատակիցները, այնպես էլ բոլոր հյուրերը, որոնց շարքում էին զույգ բուժքույրերը, ծովահենները, արնաթաթախ մարդասպանը, դդումը եւ այլք:
"Halloween"-ը “Chicago” փաբում
Չափազանց ակտիվ էին “Chicago”, “Wall Street”, “Irish”, “Troll”, “Metro Music” եւ “Calumet” փաբերը: Վերոնշյալներն աչքի էին ընկնում ինչպես դիմակավորված ու կերպարանափոխված հյուրերով, այնպես էլ այդ հյուրերի ակտիվությամբ. գրեթե բոլոր հյուրերը, որոնց թվում` սեւ կարապներն ու տեխասյան կովբոյները, պարում էին խելակորույս ու ինքնամոռաց` անտեսելով փաբերում տիրող շոգը:
"Halloween"-ը "Stop" ակումբում
Իսկ ինչ վերաբերում է “Stop” -ին, ապա ակումբի հյուրերը “Halloween”-ն անցկացրին Mr. Hell-ի հետ, որն էլ, կատարելով երգերը դագաղի միջից, ապահովեց ակումբ այցելած հյուրերի “հելոուինյան” տրամադրությունը:
Աննա Գրիգորյանը "Հելոուինը" նշել է "Jose" ակումբում
Հայկական իրականության մեջ արդեն բավական հաստատված արտասահմանյան տոնին “Jose” ակումբում եւս պատրաստվել էին հավուր պատշաճի: Կազմակերպիչները “հելոուինյան” թեմատիկայով լուսանկարներ էին ներկայացրել` միջոցառմանը հրավիրելով նաեւ այն հայտնիներին, որոնք մասնակցել են ֆոտոշարքի նկարահանումներին: Երգչուհի Նելլին հետեւյալն է նշել. “Առաջին անգամ հենց այս լուսանկարում կարելի է ինձ տեսնել սեւ շրթներկով: Ես չէի պատկերացնում, թե ինչպես կընդունվեմ, ինչպես կստացվի, բայց շատ գոհ եմ: Ուրախ տոն է, որին պետք չէ սատանայական կամ այլ բաներ վերագրել: Պարզապես վայելենք”:
"Halloween"-ը "Jose"-ում
Ջազային երաժշտությունը կարծես ամբողջացնում էր “Jose”-ում տիրող տարամադրությունը: Ջազ երգչուհի Լիլինան նույնպես կերպարանափոխված էր: Միջոցառումը եզրափակեց Dj Վակցինան, որը ներկայացել էր, իր խոսքերով, դրախտի փափուկ ու բարի կենդանու` նապաստակի հագուստով:):
Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի, Դիանա Հովհաննիսյանի եւ Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի, Արգինե Մինասյանի, Ani Katoki-ի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: